2015 թվականին Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ջհանգիրյանին անգրագետ էր անվանում 

2015 թվականին Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ջհանգիրյանին անգրագետ էր անվանում 

Իշխանությունները որոշել են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին գործուղել Բարձրագույն դատական խորհուրդ, ըստ ամենայնի՝ ԲԴԽ նախագահ նշանակվելու հեռանկարով։ 

Բայց Նիկոլ Փաշինյանը ոչ հեռավոր անցյալում Ջհանգիրյանին նույնիսկ «անգրագետ» էր անվանում, ակնարկում էր, որ նա Սերժ Սարգսյանի հետ համագործակցության մեջ է։ Դա այն ժամանակներն էին, երբ Ջհանգիրյանն ու Փաշինյանը ՀԱԿ խմբակցության պատգամավորներ էին։ 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2015 թվականին Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ Փաշինյանը ներկայացրել է նախագիծ՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին: Ջհանգիրյանն անգրագիտություն էր որակել նախագիծը եւ իր ելույթում նշել․ «Ես իրավաբան եմ և այս նախագծի վերաբերյալ պետք է խոսեմ որպես իրավաբան: Իմպիչմենտ ինստիտուտը վերաբերում է իրավագիտությանը, մասնավորապես այստեղ խոսքը գնում է որոշման նախագծի մասին, որտեղ մատնանշվում են քրեական հանցագործություններ, այսինքն, փաստաթուղթն իրավաբանորեն անգրագիտություն է, ուստի ես չեմ կարող կողմ քվեարկվել այս նախագծին»։

Իր պատասխան խոսքում Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Գագիկ Ջհանգիրյանին ասել է, որ հասկանում է, որ վերջինիս` գլխավոր դատախազ դառնալու երազանքը ընդամենը մեկ օրում հօդս է ցնդել և նա այժմ նոր ուղիներ պետք է փնտրի: «Կարող եք իրար ջան ասել, ջան լսել, բաց կամ փակ նամակներ ուղղել իրար: Ով իմ ասածին կասի անգրագիտություն է, ես էլ նրան կասեմ անգրագետ է: Լիսկան էլ է դոկտոր պրոֆեսոր, թող Ջհանգիրյանը դրանով բան չանի»,- զայրացել էր Փաշինյանը: