Ռեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները, որոնք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, դաժան ձևով փակվելու են

Ռեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները, որոնք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, դաժան ձևով փակվելու են

Քիչ առաջ ուղիղ եթերում վարչապետ Փաշինյանը` շեշտելով, որ կորոնավիրուսով վարակման վտանգը Հայաստանում կտրուկ մեծացել է՝անդրադարձավ պարետատան մայիսի 24-ի որոշումներին: Փաշինյանը տեղեկացրեց, թե դրանցից առաջինը վերաբերում է նրան,  որ, անկախ վայրից, առևտրի բոլոր մասնակիցները՝  և՛ գնորդը, և՛ վաճառողը պետք է դիմակով լինեն, և այդ կանոնը խախտելու դեպքում վարչական պատասխանատվությունը խիստ է լինելու։Ռեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները, որոնք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները,  դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամով: Իր խոսքում նշեց վարչապետը: