Ռուսաստանում ԱՄՆ հետ հարաբերությունների բարելավման ակնկալիքներ չունեն

Ռուսաստանում ԱՄՆ հետ հարաբերությունների բարելավման ակնկալիքներ չունեն

Ռուսաստանը չի կարող ակնկալել, որ Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունները կարող են բարելավվել ընտրյալ նախագահի երդմնակալությունից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, ըստ ՏԱՍՍ-ի փոխանցման՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահությունում ռուս-ամերիկյան հարաբերությունների առնչությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ։ «Ով էլ որ լինի Սպիտակ տան ղեկավարը հունվարի քսանից հետո, հիմքեր, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են բարելավվել, չկան։ Այն մոտեցումները, որոնք դրված են ԱՄՆ դոկտրիններում որպես վերաբերմունքի հիմք Ռուսաստանի հանդեպ, կշարունակեն իներցիոն իրենց ընթացքը»,- ասել է Ռյաբկովը հավելելով, որ այն քաղաքականությունը, որը մինչ այժմ եղել է, հույսեր չի թողնում, որ միջին ժամկետայնության հեռանկարում դրական տեղաշարժեր կարող են լինել։