Տղաները «տուլիկով» ու ծաղկեփնջերով կգնան «չաստ»՝ նշանածներին տեսակցության

Տղաները «տուլիկով» ու ծաղկեփնջերով կգնան «չաստ»՝ նշանածներին տեսակցության

Եթե աշխարհում անհեթեթության մրցույթ կայանար, մեր երկրի այսօրվա իշխանությունը կգրավեր առաջին հորիզոնականը: Այս իշխանության որոշումներն այլեւ գրեթե չենք քննատադում, չենք վերլուծում, քանի որ դա անելն արդեն անպտուղ գործ է: Ողջ օրը համացանցը քննարկում է շրջանառության մեջ դրված՝ կանանց «կամավոր-պարտադիր» հիմունքներով զինվորական ծառայության անցնելու հարցը:

Պատերազմը փնթի վարելու, բանակը կազմակերպել չկարողանալու հետեւանքնով զոհվեցին հազարավոր հայ երիտասարդներ, մի քանի հազարը հաշմանդամություն է ստացել եւ դեռեւս լուծված չէ նրանց առողջության վերականգնման խնդիրները: Ազգի գենոֆոնդը վտանգված է: Հիմա էլ հերթը հասել է իգական սեռի երտասարդ սերնդին զորակոչելուն: Ու քանի որ Փաշինյանի բոլոր քայլերը նոր ողբերգություն են բերում երկրի գլխին, այս քայլից ու որոշումից ոչ մի լավ կանխատեսում չենք կարող անել: Իբր արական սեռի համար կարողանում են բանակում ապահովել բարենպաստ պայմաններ, որ տղաները ողջ ու առողջ վերադառնան զինծառայությունից, հիմա էլ հերթը հասել է կանանց ու աղջիկներին:

Շատերը բավականին լուրջ վտանգ են զգում դրանից: Ոմանք էլ կատակներով արտահայտում իրենց վերաբերմունքը: Կանանց ծառայության անցնելու խնդրին հատկապես քամահրանքով են վերաբերվում տղամարդիկ՝ ներկայացնենք մի քանի արձագանք.  

Հովո Հակոբյան

Ասենք տունը քո համար հանգիստ նստած ես՝ մեկ էլ whatsapp-իդ նամակ ա գալի՝  կնիկդ պպզած, երկու հատ էլ ավտոմատ ձեռը նկարա ղրգե…
Նկարի վրեն էլ գրած, Բա ի՞նչ կա, այ հորթ…
Կամ, ասենք զոքանչդ զանգում ա՝ ասումա, կնիկդ չաստում հարց ա բռնե, հեսա գալիս են տենալու… Խոսքի տուլիկ վեկալեմ՝ գնամ часть՝ նշանածիս տենալու

Արտակ Հովհաննիսյան
Չաստում թեմա ֆռռա՝ ծիտ էր էկե) 

 Արման Դավթյան

 Հայտարարեմ գը, մինչեւ հարսներս ծառայած չեղան, տուն բերել չկա:
 
Վազգեն Մնացականյան

Ագրեսիվ կնանիքին կարելի ա ընգրկել ՀՕՊ զորքերում, օդը կփակվի շատ արագ:

Կորյուն Սիմոնյան

Աղջիկների վաշտում
- Անժո, իմ մոտ 2 գիծ ա արդեն:
- Հղի՞ ես:
- Չէ, աղջի, սերժանտ են տվել:
Վաենկոմատում կնոջից տարիք չեն հարցնում: 

Կանայք էլ պակաս հումորներ չեն անում.

Աննա Աննա

Կնգադ գուբախտ են տարել՝ զուգարան չմաքրելու համար…Դուրս կգանք սահմանի վրա Մեհրիբանի մազերը կքաշքենք, մինչեւ ՄՕԲ-ը կգա: 

Ոմանք էլ դրանից քաղաքական իրադարաձություններ են ակնկալում. 

«Կնանիքին երբ տարան բանակ, առաջին պրիզիվը հենց մտավ զորամաս, ռազմական հեղաշրջում անելը հաշված օրերի հարց ա»: