ԱԻ փոխնախարարը՝ «Զվարթնոցում» ու Մետրոպոլիտենում ռումբերի հետ կապված ահազանգերի մասին

ԱԻ փոխնախարարը՝ «Զվարթնոցում» ու Մետրոպոլիտենում ռումբերի հետ կապված ահազանգերի մասին

ԱԻՆ-ը ոչ մի գործառույթ չունի նման ահազանգերի հեղինակներին գտնելու հետ կապված։ ԱԻՆ-ը ունի գործառույթ դրա արդյունքում առաջացած իրավիճակի հետ առնչվելու հետ կապված։ Այս մասին քիչ առաջ «Սուրմալուի» տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը՝ անդրադառնալով Մետրոպոլիտենի «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբերի մասով ահազանգերին։

«Եկեք ես չպատասխանեմ, թե ինչքանով է դժվար կամ բարդ գտնել հեղինակներին, թող մասնագիտական կառույցները պատասխանեն այդ հարցին»,- հավելեց նա։