Բրեդ Պիտտը հրաժարվել է «Մատրիցայում» գլխավոր դերում հանդես գալու առաջարկից

Բրեդ Պիտտը հրաժարվել է «Մատրիցայում» գլխավոր դերում հանդես գալու առաջարկից

Հոլիվուդյան դերասան Բրեդ Պիտտը խոստովանել է, որ հրաժարվել է «Մատրիցայում» գլխավոր դերում հանդես գալուց։ «Պարզապես դա իմ դերը չի եղել, այլ ուրիշինը, ով էլ մարմնավորել է կերպարը։ Ահա, թե ինչին եմ ես հավատում։ Եթե հաղորդում նկարահանեինք, թե քանի դերից եմ հրաժարվել, երկու օր կպահանջվեր»,- ասել է Պիտտը, ըստ Collider-ի փոխանցման։

Նրան առաջարկվել էր Նեոյի դերը, որը հետագայում բաժին հասավ Կիանու Ռիվզին։

Նշենք, որ «Մատրիցայում» հանդես գալուց հրաժարվել է նաեւ Վիլլ Սմիթը։