Կիեւում նշել են «Հյուսիսային հոսք 2» գազամուղի գործարկման նախապայմանը 

Կիեւում նշել են «Հյուսիսային հոսք 2» գազամուղի գործարկման նախապայմանը 

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ներկայացրել է այն երկու նախապայմանները, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի ըստ  Կիեւի, «Հյուսիսային հոսք 2» գազամուղի գործարկումը։ Ըստ ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, նախ պետք է Ռուսաստանը դեօկուպացնի Ուկրաինայի տարածքը, որը ներկայումս գտնվում է օկուպացված վիճակում եւ ապա՝ պետք է ապահովի Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունը։ Կուլեբան այս երկու նախապայմանները համարել է արդարացի հատուցում սպառնալիքների դիմաց։ Նա նկատել է, որ եթե այդ գազամուղը գործարկվի, ապա հարվածի տակ կդրվի ողջ ուկրաինական պետականությունը։