Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. Crisis Group-ի հատուկ անդրադարձը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. Crisis Group-ի հատուկ անդրադարձը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենաերկարատևն է հետխորհրդային Եվրասիայում։ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերը պահանջում էին այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) Խորհրդային Ադրբեջանից միացնել Հայաստանին, գրում է crisisgroup.org-ը՝ ներկայացնելով ԼՂ հակամարտության տեսողական բացատրապատկերը (hղումն այստեղ՝ https://www.crisisgroup.org/content/nagorno-karabakh-conflict-visual-explainer

Դրանում ներկայացված են՝

ա) ժամանակացույց, որը հետևում է կարևոր քաղաքական իրադարձություններին 2015 թվականի սկզբից մինչ օրս:

բ) պատմական պատկերներ, որոնք հետևում են միջադեպերին և զոհերին 2015 թվականի հունվարից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի երկրորդ պատերազմի մեկնարկի նախորդ օրը: Այս բաժինը ներառում է 2016 թվականի ապրիլյան էսկալացիայի համառոտ քննարկում։

գ) մեթոդաբանության և տերմինաբանության բաժին, որը ներառում է տվյալների հավաքածուներ, որոնք օգտագործվում են ժամանակացույցի, գրաֆիկների և ինտերակտիվ քարտեզների ստեղծման համար:

Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, լարվածությունը վերածվեց ուղղակի պատերազմի: Երբ 1994 թվականին դադարեցվեցին մարտերը, Լեռնային Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները ամբողջությամբ կամ մասամբ վերահսկվում էին հայկական ուժերի կողմից: Ավելի քան մեկ միլիոն մարդ հարկադրված է եղել լքել իրենց տները. ադրբեջանցիները լքել են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները, իսկ հայերը լքել են իրենց տները Ադրբեջանում:

1994 թվականից մինչև 2020 թվականն ուղեկցվեց մահացու միջադեպերով, ներառյալ հարձակողական անօդաչու թռչող սարքերի և ծանր սպառազինության օգտագործումը առաջնագծում և հատուկ ուժերի գործողությունները։

Այդ ամենը ցույց տվեցին պատերազմի վերսկսման մշտառկա ռիսկը: 2016 թվականի ապրիլին հայ-ադրբեջանական շփման գծում չորս օր տեւած ինտենսիվ մարտերը ցնցեցին տարածաշրջանը, երկու կողմից հարյուրավոր զինծառայողներ սպանվեցին և կանխագուշակեցին գալիք իրադարձությունները:

Պատնեշը կոտրվեց 2020 թվականի սեպտեմբերին, իսկ լիարժեք պատերազմը վերսկսվեց այդ ամսի 27-ին։ Վեց շաբաթների արյունալի զինված հակամարտությունը վերջապես ավարտվեց նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ հրադադարով։ Թեև համաձայնությունը չէր կարող հանգեցնել հստակ և կայուն խաղաղության, այդուհանդերձ, այն վերջ դրեց տարածաշրջանի ամենամահաբեր մարտերին, որին ականատես եղան մոտ երեք տասնամյակների ընթացքում՝ ավելի քան 7000 զինվորական և մոտ 170 սպանված խաղաղ բնակիչ, ինչպես նաև բյուրավոր վիրավորներ: 

Եռակողմ պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանն այժմ կրկին ամբողջությամբ վերահսկում է Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, որոնք հայկական ուժերը վերահսկում էին նախորդ պատերազմից ի վեր։ Այն նաև զբաղեցնում է հենց Լեռնային Ղարաբաղի մի զգալի մասը: Մնացած հատվածում տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը։