Արճիս գյուղի բնակիչներին ժամանակավոր լուծում է առաջարկվել

Արճիս գյուղի բնակիչներին ժամանակավոր լուծում է առաջարկվել

Այսօր փակվել էր Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։ Գյուղացիները բարձրաձայնում էին խմելու ջրի խնդրի մասին։ 

«Հրապարակի» հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ մարզպետը ժամանել է դեպքի վայր և խոստացել, որ խնդրին ժամանակավոր լուծում կտրվի․ «Մարզպետը եկավ և խոստացավ, որ ժամանակավոր լուծում կտրվի։ Այսինքն,  ջրագիծը, որը անցնում է հենց գյուղի միջով, այդտեղից մեծ մեքենաներով կտեղափոխվի բասեիններ։ Այս պրոցեսը կտևի այնքան ժամանակ, մինչև արդեն 100 միլիոնանոց ծրագիրը կհաստատվի։ Ծրագիրն իրենց ենթադրում է, որ պետք է ջուր քաշվի բնակիչներից յուրաքանչյուրի տուն՝ առանձին ջրաչափերով»։

Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Դավիթ Վերանյանը նշեց, որ ընդհանուր ծրագիրն այս պահին ընթացքի մեջ է․ «Մարզպետը եկավ, ժամանակավոր լուծում առաջարկեց, ինչին արդեն ընթացք ենք տվել, պետք է այնպես անենք, որ ժողովուրդը գոնե կարողանա տուն ջուր տանել։ Ընդհանուր ծրագրի ժամկետների վերաբերյալ դեռևս հստակություն չկա, մարզպետը հստակ բան չասեց»։