Ձեր ամենօրյա աշխատանքը մեր երկրի բարօրության հիմքն ու ամուր հենարանն է.Աշոտ Ղուլյան

Ձեր ամենօրյա աշխատանքը մեր երկրի բարօրության հիմքն ու ամուր հենարանն է.Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Աննկարագրելի զգացողություն է, երբ տեսնում ես, թե ինչ խանդավառությամբ ու հպարտությամբ են Արցախի տարբեր շրջաններից մայրաքաղաք եկած գյուղացիները ներկայացնում ամբողջ տարվա ընթացքում իրենց ջանադիր աշխատանքի արդյունքը՝ իրենց ստեղծած բերքն ու բարիքը:
Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակը քաղաքացիներին և հյուրերին պատմում է մեր ժողովրդի հյուրասիրության, սրտաբացության ու աշխատասիրության մասին:
-Շնորհավոր գյուղատնտեսի օրը:
Ձեր ամենօրյա աշխատանքը մեր երկրի բարօրության հիմքն ու ամուր հենարանն է:»