Իշխանությունները որոշել են փակել հակատուբերկուլյոզային դիսպանսերը․ տեսանյութ

Իշխանությունները որոշել են փակել հակատուբերկուլյոզային դիսպանսերը․ տեսանյութ

Առողջապահության նախարարությունն որոշել է փակել Երեւանում գործող հակատուբերկուլյոզային դիսպանսերը։ Այսօր դիսպանսերի աշխատակիցները հավաքվել եւ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում որոշման դեմ, նրանք նաեւ գործադուլ են իրականացնում։

Աշխատակիցները նշեցին, որ դիսպասները գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ, սակայն այն փակելու որոշումն առողջապահության նախարարությանն է։ Պատճառն այն է, որ Աբովյանում եւս կա նման մի դիսպանսեր, եւ, ըստ նախարարության, Երեւանում դրա կարիքը չկա։ Կրճատել են ֆինանսավորումը՝ դարձնելով 46 միլիոն դրամ։

Բուժօգնության գծով փոխտնօրեն Մարգարյան Նելլին լրագրողների հետ զրույցում ասաց․ «Էսօրվա օրով մեր դիսպանսերը փակելը նշանակում է կոտրել Երեւանի տուբերկուլյոզային ծառայության ողնաշարը, մնում է ինվալիդ մասեր։ Եթե չկա էս դիսպասները, ուրեմն այդ հետազոտությունները պետք է որոշ չափով անցկացվեն պոլիկլինիկաներում, մնացած հետազոտությունները՝ Աբովյանում։ Մարդիկ պետք է հասնեն Աբովյան, որ ախտորոշվեն»։

Բուժհիմնարկի հաշվապահն էլ նշեց, որ 70-80 հոգի կհամալրեն գործազուրկների շարքերը․ «Շատ հնարավոր ա, որ մի տաս հոգու կարողանան տեղավորել, բայց Աբովյանում համալրված է աշխատակազմը»։