Հիմնական զեկուցողը հուզված էր, ՔՊ-շնիկները` ապշահար, ընդդիմությունը՝ լարված

Հիմնական զեկուցողը հուզված էր, ՔՊ-շնիկները` ապշահար, ընդդիմությունը՝ լարված

Եթե մի երկիր չի ուզում գնալ ԵՄ, բայց եւ չի կարողանում այդ մասին հայտարարել միջազգային հանրությանը, ԵՄ-ին անդամակցության գործընթաց է սկսում նիկոլավարի, այսինքն՝ աղմուկ-աղաղակով, տուզիկ հալով իրեն փղի տեղ դրած, հետեւանքների մասին չմտածելով, խաբեությամբ, թոզ ու դուման անելով: Ու ինքն էլ կարծես մեջտեղում չկա… Ժողովրդին վահան դարձրած, մի քանի արեւմտամետ առաջը գցած, ինքն էլ հետեւից մարշ ածելով գալիս է: Է՛լ Վաշինգտոն վազել, է՛լ Փարիզ, է՛լ Սպիտակ տան պահակին տեսնել, է՛լ Մակրոնի հովանոցի տակ կանգնել՝ սովորական շուստրիություններ, որոնցով փորձում է Արեւմուտքին հավատացնել, թե Հայաստանն արեւմտյան վեկտոր է որդեգրում: Էդ մարդը կարծում է, որ Արեւմուտքը Հայաստանն սկսել է ճանաչել 2018 թվականի մայիսից՝ իր իշխանության գալու օրվանից, ու ինքն էլ իբր էն առաջնորդն է, որ ինչ ասի, Արեւմուտքը հալած յուղի տեղ ընդունելու է: Սխալվում է: Արեւմուտքը ոչ միայն Հայաստանի եվրաինտեգրման հեքիաթին չի հավատում, այլեւ թավշյա խեղկատակության հեքիաթին, որն Արեւմուտքում ավելի շատ հայտնի է որպես «հայկական հեղափոխություն»: Ախր իրենք են արել այդ հեղաշրջումը, չգիտե՞ն՝ ով է Նիկոլը, ում են բերել իշխանության… Այնտեղ Սահակաշվիլուն էլ գիտեն, Զելենսկուն էլ, անուն առ անուն` բոլորին, որոնց մեկ անգամ հետխորհրդային տարածքում բերել են իշխանության: Որպես կանոն, դրանք բոլորն իրենց երկրի եւ ժողովրդի շահերի վրա թքելու ունակ արարածներ են:

Իսկ հիմա եկեք չմոռանանք, թե փետրվարի 11-ին ինչի համար էինք հավաքվել ԱԺ-ում: Նիկոլի արեւմտամետ «սարատնիկներն» օրենքի նախագիծ էին բերել` ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին: Հիմնական զեկուցողը հուզված էր, ՔՊ-շնիկները՝ ապշահար, ընդդիմությունը՝ լարված: Քննարկում էին: Ով ինչքան կուլտուրական բառ գիտեր՝ ասաց: Եվրամիությունը գովեցին, խոսեցին եվրոպական արժեքների մասին, գծեցին 450 միլիոնանոց եվրոպական շուկայի պատկերը, ընդգծեցին ԵԱՏՄ-ի հետամնացությունն ու Հայաստանի նման երկրի համար փոքր, ընդամենը 240 միլիոնանոց շուկա լինելու հանգամանքը, տվին-առան, առան-տվին ու վերջում ասացին, որ մեր ժողովուրդն է ուզում գնալ ԵՄ: Այո, հենց ժողովուրդը, սա էլ ժողովրդի տասնյակ հազարավոր ստորագրություններով փաթեթը: Ու իրենց թվաց, թե Արեւմուտքին ու ԵԱՏՄ-ին մատ արեցին այդ քննարկումով, որ նախապես համեմել էին Սպիտակ տանն արված Նիկոլի գեղեցիկ լուսանկարով, նրա՝ եվրոպական ստիլի տրանսպորտային վոյաժով ու Մակրոնի հովանոցի տակ մտնելու կադրերով: Բնականաբար, ոչ մի խոսք չեղավ մեր ժողովրդի՝ «եվրանախաձեռնության» եւ այդ թեմայով Նիկոլի ավելի վաղ արած հայտարարություններին Ռուսաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների արձագանքի մասին, ուր մասնավորապես ասվում էր, որ հնարավոր չէ, մնալով ԵԱՏՄ-ում, դառնալ ԵՄ անդամ: Նիկոլի արեւմտամետ «սարատնիկներն» ուշքի եկան միայն այն ժամանակ, երբ ընդդիմությունը նրանցից պահանջեց ասել՝ ո՞վ է մեզ սպասում Եվրոպայում, եւ սպասո՞ւմ են, արդյոք, առհասարակ: Վրաստանի օրինակը բերեցին, Ուկրաինայի, Մոլդովայի… Արեւմտամետների պատասխանը ցնցող էր՝ դե, մենք ընդամենը քննարկում ենք, դեռ նոր ենք սկսում գործընթացը, հենց վաղը չմտանք ԵՄ, որ այդպես անհանգստանում եք: Այստեղ են ասել՝ կատվի վազքը մինչեւ մարագն է: Արտակ Զեյնալյանը, որ հիմնական զեկուցողն էր, ինչքան ուժ ուներ՝ «զադնի դրեց», ամեն ինչ խառնվեց իրար, եւ ԱԺ-ն անցավ իր հիմնական գործին՝ Նիկոլի ու նրա վարած քաղաքականության քննադատությանը: Այն էլ ասենք, որ «եվրաքֆուրի» պատճառով այդ օրը լիքը ՔՊ-շնիկ վարի գնաց՝ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արթուր Հովհաննիսյանը, այլք:

Իսկ հիմա՝ ուշադիր, սիրելի ընթերցող, որովհետեւ կտրուկ անցում եմ կատարելու դեպի իրավական դաշտ: «Եվրաքֆուր» նախաձեռնության այդ օրվա պահվածքից եւ հատկապես ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի բերած «էկզոտիկ» համեմատությունից ինձ մոտ լուրջ կասկած առաջացավ առ այն, որ այս գործում առկա են լուրջ «մուխլյոժներ», որոնցով պետք է զբաղվեն մեր բազմաչարչար երկրի ուժային կառույցները: Ո՞վ կա այնտեղ՝ Գլխավոր դատախազություն, ՆԳՆ, ԱԱԾ, Հակակոռուպցիոն մարմին, Քննչական կոմիտե, ՊԵԿ, ՄԻՊ եւ ուրիշներ: Առաջարկում եմ սկսենք «Եվրաքֆուրի» հավաքած ստորագրությունների իսկությունն ստուգելուց: Ես, օրինակ, որ Ավան վարչական տարածքի ղեկավարի աշխատակազմում ստորագրել եմ «Հայաքվեի» տակ եւ հանդիսանում եմ «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության անդամ, ունեմ համապատասխան հավաստագիր, որը դրել եմ իմ աշխատասենյակի պահարանի ապակու հակառակ կողմում՝ տեսանելի թե՛ իրավապահների, թե՛ ուժայինների, թե՛ բարեկամներիս եւ թե՛ «Եվրաքֆուրի» կազմակերպիչների համար, եթե, իհարկե, նրանցից մեկնումեկը համարձակվի կասկածել իմ ստորագրությանը: Արդյո՞ք «Եվրաքվեի» հավաստագրեր են տրվել ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, որոնց ստորագրություններն առկա են ԱԺ ներկայացված տրցակներում:

Չեմ կարծում, ավելի ճիշտ՝ չեմ հավատում: Բայց հավաստագիրը՝ դեռ մի կողմ: Ես առաջարկում եմ քաղաքացիների ստորագրություններն ստուգել այն պատճառով, որ «Հայաքֆուր» նախաձեռնության հետեւում կանգնած են մարդիկ, որոնք առանձնապես վստահություն չեն ներշնչում ժողովրդին, համակրանք չեն վայելում: Ինչպե՞ս կարելի է վստահել, օրինակ, Արման Բաբաջանյանին, մի մարդու, որ սուտ հայտարարություններ արեց, թե հոկտեմբերի 27-ի գործով բացահայտումներ ունի անելու, փոթորկեց զոհերի մերձավորների հոգիներն ու խաբեց նրանց: Ինչպե՞ս հավատալ Ստյոպիկ Սաֆարյանի նման անբախտ-անուղեղին, որ իր ղեկավարած ինստիտուտը (ՄԱՀԻ) տրամադրել էր Արման Բաբաջանյանի ստերն ինստիտուցիոնալացնելու նպատակին: Ինչպե՞ս հավատալ Տիգրան Խզմալյան մոլորյալին, որ մեր ժողովրդին հանել էր ռուսական դեսպանատան դեմ՝ Ուկրաինայի դրոշներ թափահարելու: Ինչպե՞ս հավատալ Հովսեփ Խուրշուդյանին, որն ուղղակի խորշում է մեր ժողովրդի ավանդական կողմնորոշումից, ինչպե՞ս հավատալ սպարապետի եղբայր Արամ Սարգսյանին՝ թուրքական քարոզչության գերազանցիկին: Ինչպե՞ս են այս մարդիկ այդքան ստորագրություն կորզել մի ժողովրդից, որ մերժում է իր երկիրն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ կռվախնձոր դարձնելու գաղափարախոսությունները:

Զբաղվեք այս հարցով, հարգելի իրավապահներ՝ ո՞վ առաջինն ասաց ԵՄ անդամակցության գործընթաց սկսենք, ո՞վ մտավ այս գործի մեջ՝ փող աշխատելու մոլուցքով, ո՞վ ասաց՝ ստորագրություններ հավաքենք, ո՞վ հուշեց՝ դրա համար օգտվել ՀՀ ընտրողների ռեգիստրից, ո՞վ նկարեց առաջին ստորագրությունները… Ինչպես կանեք դա, ինչ մեթոդներով՝ ինձ չի հետաքրքրում, ես մասնագետ չեմ: Իմ գործը զգուշացնելն էր ու մեկ էլ հուշելը, որ հերթական խաբեության մեջ ենք, որն անպայման պետք է բացահայտվի: Սա էլ չդառնա Պուտինին բռնելու գործը… Հիմա ո՞վ է հիշում, որ Նիկոլն ասաց` ես դրա հետ կապ չունեմ, իսկ գեներալ Գագոն բլթացրեց՝ այո, եթե Պուտինը գա Հայաստան, կբռնենք: