Սիսիանում ընտրողներն անհամեմատ պասիվ են

Սիսիանում ընտրողներն անհամեմատ պասիվ են

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: Սիսիանի «Զարգացող համայնք» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մհեր Ազոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս անգամ ընտրությունները նախորդների համեմատ պասիվ են:

«Սիսիանում տարբեր տեղամասերում շրջել եմ, բավականին պասիվ ընտրություններ են, մասնակցողներն էլ՝ անհամեմատ քիչ են», -ասում է Ազոյանը: Վերջինիս կարծիքով՝ պասիվ ընտրությունները կապյմանավորված եմ երկրում առկա պատերազմական իրավիճակով:

Հարցին, թե քանի քաղաքացի է մասնակցել ընտրություններին Սիսիան համայնքում, Մհեր Ազոյանն ասաց, որ հստակ թիվ ասել չի կարող, սակայն մասնակցողների թիվը բավականին քիչ է: Այն հարցին էլ, միջադեպեր չե՞ն գրանցվել Սիսիանում, մեր զրուցակիցն ասաց, որ դեռևս ամեն բան խաղաղ մթնոլորտում է: