Որքան ժամանակում կունենա միջուկային զենք

The New York Times պարբերականը գրում է, որ Իրանին անհրաժեշտ կլինի մի քանի ամսից մինչեւ մեկ տարի, որպեսզի լիարժեք կերպով ունենա միջուկային զենք։ «Միջուկային հարցերով փորձագետները համակարծիք են, որ Իրանին ոչ թե շաբաթներ, այլ ամիսներ են պետք, կամ գուցե մեկ տարի, որպեսզի ստեղծի միջուկային զենք»,- ասված է հրապարակման մեջ։ Պարբերականը նշում է, որ եթե Թեհրանին հաջողվել է մեծ առաջընթաց ունենալ միջուկային ոլորտում, այնուհանդերձ, պետք է մի շարք այլ կարեւոր քայլեր էլ կատարի, նախքան միջուկային մարտագլխիկ արտադրելը, որը պիտանի կլինի ռազմական օգտագործման համար։ Դրանցից մեկը կարող է լինել էլեկտրոնային այն համակարգի մշակումը, որը գործողության մեջ են դնում սովորական պայթուցիկների խումբը, որոնք իրենց հերթին սեղմում են միջուկային միջուկը, առաջացնելով շղթայական ռեակցիա եւ հանգեցնելով միջուկային էներգիայի արտանետման, ասված է պարբերականի հրապարակման մեջ։
Կարծիքներ