Պատճառը ոչ թե Պուտինի ձերբակալությունն է եղել, այլ Լուկաշենկոն
Ուզում եմ ուղիղ ասել, որ ես անձամբ աննպատակահարմար եմ համարել միջոցառման անցկացումը ՀՀ-ում, որովհետև ցավոք, Ձեզ հայտնի հանգամանքների բերումով, ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են ՀՀ-ի համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Հայաստան» խբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկման մասին, թե ինչու ԵԱՏՄ գագաթաժողովը Երևանում չի կայացել:
«Արդյոք դուք նախորդ նիստին անձնապես խնդրե՞լ եք, որ այդ նսիտը տեղի չունենա ՀՀ-ում և արդյոք այդ որոշման կայացումը փոխկապակցվա՞ծ է Հռոմի ստատուտի հետ։ Պուտինի ձերբակալության-չձերբակալվածության հարց կա՞ այս ամենի մեջ»,- հարցրել է Խամոյանը:
«Հռոմի ստատուտի վերաբերյալ: Երբ վավերացրել ենք, այդ ընթացքում հաղորդակցության մեջ ենք եղել ՌԴ գործընկերների հետ և բերել ենք ԱՄՆ-ի հետ ունեցած օրինակը:Մենք ԱՄՆ-ի հետ ունենք երկկողմ համաձայնագիր, որը որոշակի առաձնահատկություններ է ընդգծում Հռոմի ստատուտի շրջանակներում մեր և նրանց հարաբերություններում։ Մենք նույն առաջարկը արել ենք ՌԴ-ին, բայց ինչ-ինչ պատճառներով համաձայնություն չեն տվել»,- ասել է Փաշինյանը:
Կարծիքներ