Մեկին՝ պատիժ, մյուսներին՝ պաշտոններ

Մեկին՝ պատիժ, մյուսներին՝ պաշտոններ

2008 թվականի Մարտի 1-ի գործով նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրված, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նա հետախուզման մեջ է: Իսկ նույն Մարտի 1-ի քննչական խմբի մեկ այլ ղեկավարի՝ Վաղինակ Ջանազյանին պաշտոն են տվել՝ նա մոտ 1 տարի է՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնն է զբաղեցնում:

Ջանազյանը՝ որպես քննչական խմբի ղեկավար, 2012-ին Փաշինյանին պատկանող թերթին տված հարցազրույցում հայտնել էր, որ Մարտի 1-ի քրգործով ամենամսյա հանդիպումները լրագրողների հետ այլեւս տեղի չեն ունենա, քանի որ չկա հասարակական պահանջ: Այսօր պաշտոնյան, որը Սերժի ժամանակ հայտարարում էր, թե չկա այլեւս Մարտի 1-ի գործով հանրային պահանջ, բարձր դիրք է զբաղեցնում: Մուշեղ Բաբայանը, որը եւս Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն է եղել, այսօր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետն է: Իսկ Լիլիթ Թադեւոսյանը, որը դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրանքը պաշտպանողներից էր, այսօր վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն է: