Թրամփը կրկին խոսել է Կանադայի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Կանադայի մասին՝ այն որակելով «ոչ կենսունակ երկիր», որն ունի ոչ բավարար ռազմական ծախսեր։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նրանք չափազանց քիչ են ծախսում պաշտպանության վրա։ Նրանք բացարձակապես պաշտպանված չեն, քանի որ ենթադրում են, թե մենք ենք իրենց պաշտպանելու։ Սակայն մենք նրանց սուբսիդավորում ենք երկու հարյուր միլիարդ դոլարով՝ տարեկան կտրվածքով։ Եթե դա դադարենք անենք, եթե մաքսատուրքեր սահմանելով՝ թույլ չտանք, որ մեքենաներ արտադրեն, ապա նրանք կդառնան ոչ կենսունակ երկիր»,- Լուիզիանա նահանգ մեկնելիս՝ օդանավում, լրագրողների հետ շփման ժամանակ ասել է նախագահ Թրամփը։
Նա նորից ասել է, որ լավագույն բանը, որ նրանք կարող են անել՝ ԱՄՆ 51-րդ նահանգը դառնալն է։ «Պատկերացրեք, թե որքան գեղեցիկ կարող էր դառնալ այդ երկիրն առանց արհեստական գծած սահմանի, որը ինչ որ մեկն է գծել շատ տարիներ առաջ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Կարծիքներ