Եկել է մեղադրելու եւ մեղանչելու ժամանակը

Եկել է մեղադրելու եւ մեղանչելու ժամանակը

Պարոն Սերժ Սարգսյան: Երկար խորհելուց հետո եկա այն մտքին, որ Հայաստանի այսօրվա անհեռանկար-անմխիթար՝ կործարար վիճակի համար մեղավոր եք Դուք, այս տողերով ես չեմ ուզում նսեմացնել Ձեր եւ Ռոբերտ Քոչարյանի Արցախյան առաջին պատերազմի փառավոր հաղթանակի լուման:
Ես Ձեզ մեղադրում եմ հանցավոր անգործության մեջ: Դուք եւ ձեր կառավարիչները ժամանակին միջոցներ չձեռնակեցիq եւ առանց պայքարի պետության ղեկը հանձնեիք մի անկիրթ, ամբարիշտ ու փառասեր մարդու, որը հանդիսանում է Հայաստանի առաջին նախագահի կամակատարն եւ իմ կարծիքով իր մտավոր կարողություններով չի համապատասխանում պետության առաջին դեմքի կարգավիճակին: Դուք կարող եք պատճառաբանել, որ դա արել եք ժողովրդի ճնշման տակ, սակայն դա այդպես չէ: Գրգռված աբոխը ժողովորդ չէ եւ ամենակարեւորը միատարր չէ: Ցուցարարների մեծամասնությունը գրանտակերներն ու սորեսականներ էին, այնուհետեւ իրական դժգոհների խումբն եւ վերջապես անգործների խումբը գումարած փրփրաբերան հռետորները (Նիկոլ, Հովո), ահա՝ քեզ ամբոխ:

Ձեր ղեկավարման ժամանակ Հայաստանում կար մոտ 3 հազար տարբեր կազմակերպություն, որոնք ֆինանսավորվում էին արտասահմանից, եթե դրանցից ամեն մեկը ապահովեր 10 ցույցի մասնակից, կստացվի 30.000 ցուցարար, չհաշված դժգոհներն ու անգործները, մի՞թէ այդ աբոխը ժողովուրդ է: Ազգային ժողովի ընտությունների արդյունքները ցույց տվեցին դրանք ընդամենը կազմում են 24 տոկոս: Ձեր օրոք Հայաստանը զրկվեց մտավորականներից եւ ավելի աշխատունակ քաղաքացիներից:
Դուք չհարգեցիր ժողովրդին, չդիմեցիք նրան, ազնվորեն չասացիք, որ Հայաստանը լինելով բնական ռեսուսներից աղքատ պատերազմող երկիր չափազանց դժվար է հոգալ թե ռազմական եւ թե սոցիալական ծախսերը, սրան գումարած պետական ապարատի վերնախավի ցոփ կյանքը, որը պարարտ հող ստեղծեց համատարած սոցիալական դժգոհության համար: Այս պայմաններում ոչ մեկին չի հետաքրքրում Ձեր կողմից կազինոներում մսխած միլիոնների մասին տարիներ շարունակ պտտվող լուրերի ճշտությունը, կամ Սաշիկի 50% փայատիրությունը:

Ձեր կողմից վարչապետ չառաջադրվելու խոստումի դրժումը հանդիսացավ այն կայծը, որի հետեւանքով արեւմտյան ռեժիսորները անցան հարձակման եւ տեղի ունեցավ իշխանության բռնազավթում: Ճանաչված կուսակցական կադրերի բացակայության պատճառով միայն Շարմազանովի եւ Աշոտյանի ջանքերը չեն բերում դրական տեղաշաժի Հայաստանի քաղաքական կյանքում: Սա արդեն անցած էտապ է, այժմ գանք ներկային:
Երկու տարվա «Ձախորդ վարչապետի» եւ իր թիմի ձախողված աշխատանքները բերեցին Հայաստանի պաշտպանության համակարգի կործանման, դիվանագիտական մեկուսացման, տնտեսական կոլապսի, Սահմանադրական ճգնաժամի, առողջապահական քաոսի, լրատվական խառնաշփոթի, կոռուպցիայի դեմ պայքարը վերածվեց կատակերգության՝ համեմված անձնական վրեժխնդրությամբ:
Պետության կործանման վտանգը մղեց առողջ ուժերի համախմբման: Հաղորդումներ, հոդվածներ հրապարակվեցին, սակայն դրանք անհասանելի են մասսաներին, քանի որ մեծածավալ են եւ հասկանալու համար պահանջում են որոշակի կրթական մակարդակ: Լինելով հազարավոր տաղանդավոր անհատներ ծնող ազգ, հայ անհատի միասնական ազգային մտածելակերպը գտնվում է ամենացածր սաղմնային մակարդակում, սրանով է բացատրվում վտանգի նկատմամբ մեր անտարբերությունը (ի՞նչ է լինելու որ՝ ստանդարտ պատասխան):

Հայաստանը որպես պետություն վերացնելու պատճառը ոչ միայն արեւմուտքի հակառուսական քաղաքականությունն է, այն ունի ավելի խոր, դարավոր գաղափարախոսություն: Դատեցեք ինքներդ․ Տեր- Պետրոսյանը, հիմա՝ Փաշինյանը, իրականացնում են Բրիտանիայում ծնված ու Լոուրենսի կողմից 100 տարի առաջ բարձաձայնված գաղափարը:
Հայկական պետականությունը վերականգվեց 90-ականներին: Ստեղծման օրվանից էլ սկսվեց այն ներսից եւ դրսից քանդելու գործընթացը․․․
Եթե հիշում եք՝ արցախյան շարժման տարիներին Լեւոն Տեր- Պետրոսյանը փաթաթել էր վիզը, իսկ 2018-ին Նիկոլ Փաշինյանը՝ ձեռքը: Անփորձ մարդուն կթվա դա մանրուք է, սակայն ամբոխը ենթագիտակցորեն ընկալում է նրանց՝ որպես տանջվածի կերպար:

Գաղափարախոսություն
Լեւոն Տեր Պետրոսյան - հողերի հանձնում հաշտության դիմաց
Նիկոլ Փաշինյան – Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների համար:
Արտաքինից անմեղ արտահայտություն, սակայն ադրբեջանական կողմը պահանջում է վերադարձնել անվտանգության գոտին, հետեւաբար Փաշինյանին մնում է ստեղծել այնպիսի անտանելի վիճակ, որի դեպքում հայկական կողմին չի մնում այլընտրանք՝ բացի հողերի հանձնում- հաշտության դիմաց տարբերակից:

Վերադարձանք Լեւոն Տեր Պետրոսյանի տարբերակին:
Վերոհիշյալ տողերը գրվել են այս պատերազմից մեկ տարի առաջ: Իրականությունը ավելի դաժան գտնվեց, քան պատկերացնում էինք: Հանձնվեց թշնամուն Արցախի մեծ մասը՝ Շուշիով հանդերձ, գումարած ճանապարհ Հայաստանով:
Պատերազմը դա մի շանթարգել էր, որ իր վրա մարեց կուտակված իշանափոխության լիցքերը, այսինքն այն ձեռնտու էր երկու կողմերի ղեկավարներին, իսկ պատերազմում հաղթում է նա, ով ավելի լավ է սպառազինված:

Երկուսուկես տարվա թավշյա չուման խախտեց մեր զինված եւ հասարակական ուժերի կառավարման համակարգը, չստեղծելով նորը: Արդյունքում ունեցանք խայտառակ պարտություն:

Հիմա ով է մեղավոր:
Հայ ժողովուրդը բաժանվել է մեղադրող ընդդիմության եւ հակահարձակ, ռեպրեսիվ իշխանության, որը ստորացուցիչ փաստաթուղթը ներկայացնում է որպես փրկություն, դիտավորյալ անտեսելով իր պատասխանատվությունը։ Բացակայում է մեղանչող կողմը:

Ուզում եմ լինել այն անձը, որը մեղանչում է իր եւ ուրիշների մեղքերի համար:
ՆԵՐԻՐ ինձ ապագա սերունդ, որ ճակատագրական պահին չդիմակայեցի փողոցային գռեհիկ ամբոխին ու չկարողացա կագնեցնել (Nikol-18) թավշյա վարակի տարածումը:
ՆԵՐԻՐ Սերժ Սարգսյանին, որ դրժեց իր խոսքը:
ՆԵՐԻՐ Կարեն Կարապետյանին, որ չգնաց ուժային տարբերակի եւ մի քանի տասնյակ ձեբակալած հանցագործների փոխարեն ունեցանք 5000 անմեղ զոհեր ու խայտառակ պարտություն:
ՆԵՐԻՐ Նիկոլին եթե կարող եք, որ փչացրեց հայ- ռուսական, հայ-իրանական, հայ- չինական միջպետական հարաբերությունները, կործանեց Արցախը, Հայաստանը վերածեց կյանքից կտրված վիրտուալ հանրապետության՝ իր facebook-ի ուղիղ կապով ու շինծու like-երով:
ՆԵՐԻՐ բարձրաստիճան զինվորականներին՝ վախկոտության եւ ենթակայություն (субординация) հետեւում թաքնվելու համար:
ՆԵՐԻՐ Արայիկ Հարությունյանին, Արցախի վայ -նախագահին, որ մինչեւ հիմա Շուշին տալու պատճառը չի հասկանում:
ՆԵՐԻՐ Գագիկ Ծառուկյանին՝ իր Բարգավաճ կուսակցության հետ միասին, որ պաշտպանեց Նիկոլի թեկնածությունը:
ՆԵՐԻՐ Էդմոն Մարուքյանին՝ սգավոր Հայաստանի համար:
ՆԵՐԻՐ պաշտոնաներին, որոնք պատիվը փոխանակեցին աթոռի հետ:
ՆԵՐԻՐ Հայրապետին՝ եկեղեցին բիզնեսին միաձուլելու համար:
ՆԵՐԻՐ ԱԱԾ-ի բոլոր 5 պետերին, որ մոռանալով պետության մասին ԱԶԳԱՅԻՆը սարքեցին Նիկոլի Աթոռի Անվտանգության Ծառայություն:
ՆԵՐԻՐ բոլոր կուսակցություններին՝ իրենց ներկա եւ հետագա ոչ համախմբվածություն համար:
ՆԵՐԻՐ ոստիկանապետերին, որոնք այդպես էլ չիմացան ու՞մ են ծառայում Լեւոնի՞ն, Ռոբերտի՞ն, Սերժի՞ն, Նիկոլի՞ն թե ՕՐԵՆՔԻՆ:
ՆԵՐԻՐ բոլոր դատախազներին՝ պետպատվերով շինծու հարուցված գործերի համար:
ՆԵՐԻՐ ոստիկաններին, որ օրահացի համար ծեծում են իրենց քաղաքացիներին:
ՆԵՐԻՐ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ իր բոբիկության համար:
ՆԵՐԻՐ Արծրուն Հովհաննիսյանին՝ ստելու եւ մեզ մոլորեցնելու համար:
ՆԵՐԻՐ Արթուր Վանեցյանին՝ Nikol-18 թավշյա վարակի հետ շփման համար:
ՆԵՐԻՐ բոլոր կաշառակեր դատավորներին՝ իրենց վճիռների խառնաշփոթի համար:
ՆԵՐԻՐ օլիգարխներին, որոնց փողերով գործում է Ֆեյք արդյունաբերությունը:
ՆԵՐԻՐ ֆեյքերին, կաշառքի (30 արծաթի) դիմաց հայհոյանք գրողներին:
ՆԵՐԻՐ Նիկոլի կողմնակիցներին՝ շահի կամ մոլորության համար:
ՆԵՐԻՐ Նիկոլի ընդիմադիրներին՝ իրենց պասիվության համար:
ՆԵՐԻՐ բոլոր քաղաքական եւ շարքային խելապակասներին, որ կարծում են թե միայն համազգեստով են ազգի զինվոր մկրտվում:
ՆԵՐԻՐ իմ Հայ ժողովրդին՝ պատմությունից դասեր չքաղելու եւ մանկական դյուրահավատության համար:
ՆԵՐԻՐ պոռնիկ արեւմուտքին եւ իր հայ հավատացիալ ուխտավորներին:
ՆԵՐԻՐ...

Մեղանչող Անատոլի Պապոյան, ԱՄՆ