Կորոնավիրուսը վտանգավոր է հատկապես 35-50 տարեկան տղամարդկանց համար
Ունեցած տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է 35-50 տարեկան տղամարդկանց համար՝ անկախ ռասայական պատկանելիությունից եւ սոցիալական դիրքից։ Հենց նրանք են կազմում հիվանդների շրջանում բացարձակ մեծամասնությունը։ Երեխաներն ու հղի կանայք ըստ հրապարակումների, գործնականում չեն վարակվում։ Մասնագետների համար առավել սպառնալից է այն, որ վիրուսը գործնականում դեռ համարվում է քիչ ուսումնասիրված։ Նշենք, որ վարակակիրների թիվը մոտենում է 6 հազարի սահմանին, իսկ մահացությունը 132 է, ապաքինվածները՝ 103-ը։ Այս մասին գրում է ռուսական Lenta.ru-ն։
Կարծիքներ