Ինչ է գրվել կորոնավիրուսի ստեղծման լաբորատոր աշխատանքների մասին 5 տարի առաջ

Ինչ է գրվել կորոնավիրուսի ստեղծման լաբորատոր աշխատանքների մասին 5 տարի առաջ

Չկա կասկած, որ կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատոր պայմաններում: Այս պնդումը լավագույնս ապացուցվում է 5 տարի առաջ բրիտանական nature.com պարբերականում, այնուհետև  ռուսական մամուլում հրապարակված գիտական հոդվածներով, դեռևս 2014 թվականին գիտական աշխարհում վիրուսի ստեղծման հետ կապված առաջացած բուռն վեճերով:

Այդ հրապարակումներում նշվում է, որ ամերիկյան գիտնականները Հյուսիսային Կարոլինայի համալսարանից, SARS վիրուսի հիմքով ստեղծել են հիբրիդային վիրուս, որը առաջացնում է ատիպիկ թոքաբորբ՝ սուր շնչառական համախտանիշ: Աշխատանքները սկսվել են դեռ 7-8 տարի առաջ: «Այդ կորոնավիրուսը, - գրում է ՝ trust-med.ru պարբերականը, - պարունակում է SHC014 վիրուսի մակերեսային սպիտակուցներ, որոնք հայտնաբերվել են  չինական չղջիկների օրգանիզմում: Գիտնականների մի մասը կարծում է, որ վիրուսի ստեղծումը լաբորատոր պայմաններում կօգնի մարդու հիվանդությունների ուսումնասիրությանը, մինչդեռ մյուսները մտավախություն են հայտնում, որ նման փորձերը կարող են բերել մարդկանց շրջանում պանդեմիայի տարածմանը»: 


Այս տարակարծությունները գիտնականների շրջանում առաջացել են տարիներ առաջ, երբ հետազոտությունների մասին հայտնի էր դարձել: Կասկած կար, որ ստեղծված վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդու, որ դրա համար անհրաժեշտ չէ կենդանու միջնորդ-օրգանիզմ:

2014 թվականի հոկտեմբերին ԱՄՆ կառավարությունը դադարեց ֆինանսավորել մի շարք հետազոտություններ, մասնավորապես SARS, գրիպ և MERS (մերձավոր արևելյան ռեսպիրատոր կորոնավիրուսային համախտանիշ, որը առաջանում է ուխտերի և մարդկանց մոտ) վիրուսների հետ աշխատա նքը: Սակայն այս մորատորիումը չտարածվեց կորոնավիրուսի հետազոտման վրա, քանի որ այն ավելի վաղ էր սկսվել:
Հետազոտությանը որպես համահեղինակ մասնակցել է ԱՄՆ Առողջության ազգային ինստիտուտի՝ NIH-ի մասնագետ Ռալֆ Բարիկը, որը ասել է բառացիորեն հետևյալը. «ԱՄՆ Առողջության ազգային ինստիտուտը մեզ թույլ է տվելմեզ շարունակել աշխատանքները: Վերջին հաշվով  NIH մասնագետները  եկել են եզրահանգման, որ մեր հետազոտությունը առանձնապես վտանգավոր չէ: Վիրուսը վատ է զարգանում մարդկային բջիջներում,  մկների մոտ ևս այն ևս չի առաջացնում ծանր հիվանդություն»: 

/Հոդվածն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ/
Այս մարդկանց սխալների հետևանքներին ականատես ենք ամբողջ մոլորակով: