Սովետական ռազմական կործանիչի մնացորդներ են հայտնաբերվել 

Սովետական ռազմական կործանիչի մնացորդներ են հայտնաբերվել 

Լեհաստանում միջնադարյան արտեֆակտներ որոնողները հայտնաբերել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակների սովետական ռազմական կործանիչ ինքնաթիռի մնացորդներ։ Այս մասին հայտնում է RMF 24-ը։ Պեղումներն իրականացվել են Վիգոդա գյուղի մոտակայքում գտնվող անտառում՝ Վարմինսկո-Մազուրյան վոյեվոդությունում։

Նախնական տեղեկությունների համաձայն հայտնաբերվածը Ла-5 կամ Ла-7 ինքնթիռ է։ Լեհական պարբերականը պարզել է, որ այդ շրջանում սովետական կործանիչն օդային մարտի է բռնվել գերմանա-ֆաշիստական ինքնաթիռի հետ եւ խոցվել է։ Օդաչուն կարողացել է կատապուլտացվել, սակայն զոհվել է, քանի որ օդապարիկը չի բացվել։