Տիգրան Ավինյանը թող իր կանանց բերի ստեղ. լեզվակռիվ ավտոբուսում (տեսանյութ)

Տիգրան Ավինյանը թող իր կանանց բերի ստեղ. լեզվակռիվ ավտոբուսում (տեսանյութ)

Երեւանի թիվ 61 ավտոբուսում րոպեներ առաջ լեզվակռիվ էր։

Նախ օնլայն վճարման  «ԹԵԼ-ՍԵԼ»-ի սարքը չէր աշխատում, եւ քաղաքացիները չէին կարողանում վճարել, հետո էլ ավտոբուսում «ասեղ գցելու» տեղ չկար։

Տիգրան Մեծ պողոտայի կանգառներից մեկում, երբ վարորդը կանգնեցրեց ավտոբուսը, սկսվեց մեծ լեզվակռիվ, որը հաջորդող կանգառներում շարունակվեց։

Քաղաքացիներից մեկը ստորացուցիչ համարեց նման պայմաններում երթևեկելը, ապա մի կին միացավ նրան` քաղաքապետը թող իր կանանց բերի ստեղ, տեսնեն` ոնց ա։

Բարձրաձայն հնչեցված արտահայտություններին միացավ վարորդը` պաշտպանելով Տիգրան Ավինյանին. «Ի՞նչ անի քաղաքապետը, խցանման ժամ ա»։

Սրանից հետո սկսվեց տարբեր տեղերից արտահայտությունների տարափ։ Մի քանի կանգառների արանքում հասան մինչև նախկին իշխանություններ` վերադառնալով ներկաններին։

Այս ամենի ֆոնին հարկ է Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանին առաջարկել գոնե մեկ օր 18։00֊ից հետո տուն գնալ հանրային տրանսպորտով, որպեսզի իրական պատկերը տեսնի իրենց փոփոխությունների վերաբերյալ, թե չէ աշխատասենյակից ելնելով հայտարարում է, որ մի քանի օրվա պատկերը ցույց է տալիս, որ քաղաքացիները կողմ են բարեփոխումներին։

ՀԳ. նկարահանված տեսանյութը մի դրվագ է` հնչող դժգոհություններից։

Մանրամասն՝ տեսանյութում։