Հիմա դատի՞ տամ, թե՞ պարզապես գրեմ՝ «ստի մե՞րը»

Հիմա դատի՞ տամ, թե՞ պարզապես գրեմ՝ «ստի մե՞րը»

Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակը» հրապարակում է կատարել վարչապետի լայվի անհաջող կադրերը սլիվ անելու դեպքի վերաբերյալ։ Լրատվամիջոցը, հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին,  ողջ մեղքը բարդել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանի և «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանի վրա։

Ըստ ՀԺ-ի՝ «Երկիր Մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը կադրերը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին, որն էլ կազմակերպել է արտահոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պատկանող ֆեյքերից մեկի միջոցով»։

 «Հրապարակը» կապվեց Հարություն Հարությունյանի հետ՝ հասկանալու համար, թե  արդյոք ինքը կապ ունի այդ արտահոսքի հետ։ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չի կողմնորոշվում, թե ինչպե՞ս արձագանքի, դիմի՞ դատարան, բայց չէ՞ որ լրագրողներին դատի տալու սովորություն չունի, թե՞ պարզապես գրի՝ «ստի մերը»,- ասաց Հարությունյանը՝ ասելով, որ տվյալ լրատվամիջոցի շեֆի գրածների համար չի ուզում լրագրողին դատի տալ։ Գեղամ Մանուկյանն էլ մի բառով բնութագրեց հրապարակումը․

«Մի բառով ասեմ՝ հիմարություն։ Իրենց պատկերացրած լրագրությունը սա է փաստորեն, որ նույնիսկ շնորհք չունեն, զանգեն հարցնեն՝ արդյոք ճի՞շտ է, թե՞ ոչ»,- ասաց Մանուկյանը։