Վստահ չեմ, որ Մինսկի խումբը կարող է վերակենդանանալ․ Ալեքսանդր Իսկանդարյան

Վստահ չեմ, որ Մինսկի խումբը կարող է վերակենդանանալ․ Ալեքսանդր Իսկանդարյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 12-ին Մինսկի խմբի ոչ լրիվ կազմի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Ադրբեջանը լուծել է ԼՂ հակամարտությունը, և «Մինսկի խումբը որևէ դեր չի խաղացել հակամարտության կարգավորման գործընթացում»։ Ադրբեջանի նախագահի այսպիսի հայտարարությունը բավականին անորոշություն է առաջացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ԼՂ խնդրի բանակցությունների վերսկսման շուրջ։ 

Թեմայի շուրջ «Հրապարակը» խոսել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։

- Պարո՛ն Իսկանդարյան, դեկտեմբերի 12-ին Իլհամ Ալիևը Մինսկի խմբի ոչ լրիվ կազմի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ադրբեջանը լուծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով և քաղաքական միջոցներով, ասաց, որ ինքը Մինսկի խմբի այցելություն չի հրավիրել, որ Մինսկի խումբը որևէ դեր չի խաղացել հակամարտության կարգավորման գործընթացում, բայց դեկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը Մինսկի խմբի նույն կազմի հետ հանդիպման ժամանակ «անհրաժեշտ է համարել ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով»: Եթե այս երկու հայտարարությունները համադրում ենք, հնարավո՞ր են բանակցություններ։

- Մամուլում տարածվածի համաձայն, որ «Ալիևը Մինսկի խմբին չի հրավիրել» և «անելու բան չկա», այն Փի Ար-ի արդյունքն է, որ իրականացվել է պարոն Ալիևի կողմից։ Նա դա ասաց, բայց դրանից հետո հանդիպումը կայացավ։ Այն բավականին երկար էր, առանձին, գործընթացը եղավ։ Այնուհետև Մինսկի խումբը ժամանեց, դե երկու համանախագահները ժամանեցին այստեղ։ Այստեղ նույնպես հանդիպում եղավ, հանդիպմանը եղավ ռուսաստանցի ներկայացուցիչը, այնտեղ չկար Ռուսաստանից համանախագահը, բայց Ռուսաստանի կառավարությունից ներկայացուցիչ կար։ Ալիևն ասում է, որ ղարաբաղյան խնդիրը լուծված է, բայց ես Ալիևը չեմ, ես Իսկանդարյանն եմ։ Ինչ էլ որ ասի Ալիևը, այդ խոսքերին կարելի է հումորով վերաբերվել, այսպես ասենք։ Ի՞նչ է նշանակում` «լուծված է», այն տարածքում, որն Ադրբեջանն իրենն է համարում, կա ինչ-որ տարածք՝ մոտ 3 հազար քառակուսի մետր, որի վրա Ադրբեջանը չի կարող ունենալ իշխանական լծակներ, նա չի կարող այնտեղ որևէ բան անել, այնտեղ չկա ադրբեջանական ոստիկանություն, ադրբեջանական կառավարություն, որևէ ադրբեջանական բան չկա։

- Նկատի՞ ունեք հայկական վերահսողության տակ գտնվող տարածքները։

- Ես նկատի ունեմ Արցախը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այդ տարածքում ապրում են մարդիկ, որոնք չեն պատրաստվում ադրբեջանական անձնագիր վերցնել, իրենց համարում են քաղաքացի Արցախի Հանրապետության, որն Ադրբեջանը չի ճանաչում։ Այդ տարածքի շուրջ կանգնած են ռուս խաղաղապահները։ Ի՞նչ է նշանակում խնդիրը չկա, այդպես հավե՞րժ է մնալու։ Ի՞նչ կերպ է Ադրբեջանը պատրաստվում լուծել այս խնդիրը, քաղաքագետ լինել էլ պետք չէ, պարզ տրամաբանություն է պետք։

Այն կարելի է լուծել երկու եղանակով՝ առաջին, այդ մարդկանց կարելի է սպանել կամ վտարել, այսինքն՝ անել այն, ինչ արվել է Արցախի հարավային մասի հետ կամ օրինակ Քարվաճառի հետ և այլն, այն բոլորի հետ, որ անցել են Ադրբեջանին։ Կամ էլ կարելի է նրանց հետ խոսել, համաձայնության գալ։ Այս երկուսից մեկը, երրորդը չեմ կարող մտածել։ Նրանց սպանել չի կարելի, առնվազն առաջին 5 տարում, քանի որ այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահներ, և կրկնել հնարավոր չէ։ Նրանց հետ խոսել, ըստ էության, Ադրբեջանը չի ցանկանում։ Խնդիրը մնացել է։

Հայաստանում, ինչպես ինձ է թվում, շատ հաճախ որոշ մարդիկ ոչ այնքան ճիշտ են հասկանում այն փաստաթղթի, համաձայնության իմաստը, որը ստորագրվել էր նոյեմբերի 9-ին։ Սա պայմանագիր չէ, այլ՝ հրադադար, սա նույնսիկ ղարաբաղյան հակամարտության մասին համաձայնություն չէ։ Այնտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, կարգավիճակի շուրջ ադրբեջանական երաշխիքների մասին որևէ բառ չկա։ Սա կրակի դադարեցում է, սա արյունահեղության դադարեցում է և արյունահեղության չշարունակման երաշխիք խաղաղապահների միջոցով։ ԼՂ Խնդիրը մնացել է, այն պետք է ինչ-որ կերպ լուծել, Ադրբեջանին է պետք։ Դե, բայց ղարաբաղցիներին նույնպես պետք է։ Ինչ-որ կերպ այս խնդիրը պետք է լուծել։ Կլինեն շատ առաջարկներ, այդ առաջարկներից մեկն էլ հիմա Մինսկի խումբն է, «եկեք շարունակենք՝ ինչպես, որ կա»։

Այն, իհարկե, նախկինի պես չի լինի, քանի որ Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի ավելի քիչ տարածքային չափով, ըստ էության՝ այնտեղ ավելի քիչ մարդ կապրի, քան ապրել է, պարամետրեր են տարբեր, ռուսներն են այնտեղ արդեն կանգնած։ Վստահ չեմ, որ Մինսկի խումբը կարող է վերակենդանանալ, ինչպես մահացել և վերակենդանացել է բազմիցս՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո, 2011 թվականից հետո (Կազանի բանակցություններ – ՀՐԱՊԱՐԱԿ), հետո են վերակենդանացրել։ Ամեն անգամ հնարավոր եղել է վերագործարկել Մինսկի խումբը, բայց այսպիսի պատերազմ չէր եղել, իրավիճակը սրա նման ծանր չէր։ Եթե ստացվի, եթե ձևաչափը պաշտոնապես մնա այսպիսին՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի համանախագահությամբ, իրականում այլ կլինի, քաղաքականապես այլ ձևաչափ կլինի։ Կարող է այնպես լինել, որ Ադրբեջանը չխոսի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի հետ, բայց ինչ-որ ձևաչափ կարող է վերականգնվել։ Կարող է լինել թուրք-ռուսական ձևաչափ, բայց սա էլ է բանակցությունների ձևաչափ՝ Հայաստանում շատ վատ ընդունվող, իրականում ոչ այնքան լավ ընդունվող Ռուսաստանում։ Բայց սա նույնպես հակամարտության կարգավորման ձևաչափ է, կրկնում եմ՝ հակամարտությունը լուծված չէ։

Ինչո՞ւ սա տեղի ունեցավ։ Երբ փաստաթուղթը պատրաստվում է մեկ ժամում կամ մեկ օրում, ծանր ճգնաժամի և ցայտնոտի պայմաններում, երբ ժամանակ չկա։ Իհարկե հիմարություն կլինի մտածել, որ 30 տարի տևած հակամարտությունը կարող է լուծվել այսպես, հրադադարի համաձայնությամբ։ Ուստի արվում է այս դադարը, հետո բացվում են որոշ ուղիներ, որոնցով փորձում են ինչ-որ կերպ մոտենալ խնդրի լուծմանը։ Ես կարծում եմ կա մոտ 3-4 ամիս ժամանակ, երբ մենք կհասկանանք, թե ինչ սահմաններ, ինչ գյուղեր, որտեղ են կանգնում խաղաղապահները, որտեղ՝ ոչ, ինչ կարգով։ Կապ չունի ինչ իրավիճակ կլինի գետնի վրա՝ լավ թե վատ։ Հետո էյֆորիան Ադրբեջանում կիջնի, Հայաստանում հուզական շոկը կանցնի։ Իսկ այնուհետև քայլեր կկատարվեն, թե ինչպես լուծել խնդիրը, անկախ նրանից, թե ինչ կասի Ալիևը։   

- Ռուս համանախագահի բացակայությունը թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի հետ հանդիպումներում ինչո՞վ էր պայմանավորված։

- Չգիտեմ։ Գուցե Ռուսաստանը դեռ փնտրում է, փորձում է հասկանալ այն ձևաչափը,  որում կարող է գոյակցել Հարավային Կովկասում և հարավկովկասյան պետությունների հետ։ Դե օրինակ, մի ժամանակ մենք տեսնում էինք, որ թուրքերը ցանկանում են մասնակցել խաղաղապահ առաքելությանը, բացահայտ գործընթացներ էին գնում, թուրքերին հանում էին այնտեղից, որտեղ նրանք ուզում էին լինել այս պատերազմի ընթացքում։ Ակնհայտ է, Ալիևը ինչ-որ բան էր խոստացել թուրքերին, այնուհետև Ռուսաստանը դրանից հրաժարվել էր, և նրանց տեղավորել են մոնիտորինգային խմբի մեջ և այլն։ Եվ նման գործընթացներ գնում են Մինսկի խմբի շուրջ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանն այստեղ հիմանական ուժն է, այն հիմնական ուժն էր Քի Վեստից (2001-02 թթ․ բանակացություններ Քի Վեսթ կղզում - ՀՐԱՊԱՐԱԿ) հետո, մոտ 20 տարի, իսկ հիմա՝ հիմնական արտաքին ուժ, և այդ դիրքը գրավել է բավականին ամուր։  

- Ինչպե՞ս է հնարավոր Ալիևին բերել բանակցությունների սեղան։ Ո՞ր դեպքում կհամաձայնվի։

- Նրան չի կարելի բերել արհեստական ճանապարհով, նրանց այս սեղանի շուրջ կբերի խնդրի առկայությունը։ Նա այս խնդիրը դեռ ունի։ Ես կփորձեմ ենթադրություն անել՝․ ռուս խաղաղապահների ներկայությունն արդեն 1 ամիս հետո գրգռվածություն կառաջացնի Ադրբեջանում, լավ, 3 ամիս հետո։ Այդ գրգռվածությունը կաճի, Ադրբեջանում կսկսեն խոսել՝ «Մենք պատրաստ էինք ավարտել այս պատերազմը, մենք ամեն ինչ վերագրավեցինք, ամեն ինչ լավ էր, մենք ոչնչացրինք ամբողջ Ղարաբաղը, և այստեղ եկան ռուսները և մեզ կանգնեցրեցին»։ Սա անպայման կլինի։ Թուրքերն Ադրբեջանի տնտեսության ոլորտում ավելի ակտիվ կաշխատեն, պարտքը կվերցնեն այն բանի համար, որ մասնակցել են պատերազմին, ինչպես նաև անվտանգության ոլորտում՝ մոնիտորինգային խումբը ռազմական ոլորտ է։ 

Ղարաբաղյան խնդրի առկայութունը կստիպի Ալիևին գնալ որոշ քայլերի։ Ի՞նչ քայլերի։․ Հրահրել հայերին, փորձել նվաստացնել, փորձել շոշափել ցավոտ տեղերին և դրանց հարվածել, օգտագործել ռազմագերիների հարցը, որոշ տարածքների խնդիրն է, Հայաստանի և Արցախի միջև կապի խնդիրը, այս ամենը կշարունակվի։ Կզարգանան որոշ էսկալացիաներ, սա նրանով բարդ կլինի, որովհետև այնտեղ հիմա ռուսներ են։ Այս ամենի շրջանակներում կապ հաստատելու անհրաժեշտություն կառաջանա։ Ես կարծում եմ՝ դրանք արդեն ական, ուղղակի դրանք փակ են։ Ալիևն այդ բառերն ասաց, որ իր հասարակությունը հանգստանա, դեռահասի բառեր են։ Սովորաբար այդպիսի բառերով չեն խոսում քաղաքական գործիչները։ Բայց ամեն դեպքում խոսե՞ց, չէ՞, Մինսկի խմբի համանախագահների հետ, ոչ թե իր նայած վերջին ֆիլմի կամ պիեսի մասին։ Հասկանալի է, որ քննարկելու բան կա։ Եթե խնդիր կա, ապա դրան կարելի է գալ բանակցությունների ճանապարհով։

Աշխարհում կան բանակցային գործընթացներ, որոնք գնում են տասնամյակներով։ Աբխազիայի հարցով Ժնևյան խումբը, գնում է ամբողջովին անարդյունք և այլն։ Ահա, իսկ Կիպրոսի կամ Թայվանի հարցով չկան այսպիսի ձևաչափեր, Աֆղանստանի հարցով չկա։ Կարող են լինել բանակցություններ, կարող են՝ ոչ, խնդրի առկայությունը կարող է ստիպել Ալիևին համագործակցել, իհարկե կցանկանա իր օգտին։ Սկզբում ասում էին լայն ինքնավարություն, հետո՝ մշակութային, և  այլն, թե ինչ ձևով, դա որևէ մեկը չի մանրամասնել։ Կարող են որոշ գաղափարներ առաջանալ, և դրանք էլ բերեն նրան, որ այդ գաղափարները կարող են առաջ բերվել միջազգային ֆորմատում միջազգային կառույցների կողմից նույնպես։


- Իշխանություններն իրենց ելույթներում խոսում են Լեռնային Ղարաբաղի խնդրի համապարփակ կարգավորման մասին՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան։ Այս հանգամանքները հաշվի առնելով, որքանո՞վ է սա հնարավոր օգտագործել միջագային կառույցներում, ՄԱԿ-ում և արդյո՞ք այս իշխանություններն ունեն այդ դիվանագաիտական ներուժը հաջողության հասնելու համար, որ նախկին ԼՂԻՄ տարածքը վերականգնվի՝ Հադրութի շրջանը վերդարձվի, Մարտակերտի գյուղերը, Շուշի քաղաքը։ 

- Ես չեմ կարծում, որ դա ռեալ է։ Մարտունու, Մարտակերտի շրջանների հատվածներ վերադարձնել, Գետաշենը, Շահումյանի շրջանը, որը ղարաբաղցիները նույնպես համարում են ԼՂՀ-ի մաս։ Այդ հնարավորությունները նվազել են։ Եվ ես չեմ կարծում, որ կան դիվանագիտական ձևաչափեր, որոնցով հնարավոր է վերադարձնել ուղղակի լավ դիվանագիտական աշխատանքով։ Ընդհանրապես, այն պատկերացումը, թե դիվանագիտական խնդիրը կարող է լուծվել միայն դիվանագետների կողմից, սխալ պատկերացում է։ Խնդիրն այն է, որ դիվանագետի հետևում կանգնած է պետությունը։ Ամենահնարամիտ, ամենահոյակապ դիվանագետը, աշխարհի ամենալավ դիվանագետը, եթե նրա մեջքին կանգնած է ինչ-որ Սոմալի, կամ միջին դիվանագետ, կամ ոչ այդքան լավ դիվանագետ, իր պարտականությունները վատ կատարող դիվանագետ, որի մեջի հետևում կանգնած է Ամերիկայի Միացյալ Նահանգները, նրանք կսկսեն գործել ոչ թե որպես անձ, այլ մարդիկ, որոնց հետևում կանգնած են իրենց պետությունները։ Դիվանագետի աշխատանքը հաստատվում է լավ, ինստիտուցիոնալ աշխատանքով, պետական ապարատների աշխատանքով, տվյալ պետության տնտեսության աշխատանքով, տվյալ պետության բանակի աշխատանքով և այլն։ Չի կարող երկիր լինել, որում ամեն ինչ վատ է, իսկ դիավանգիտությունը՝ լավ, և այն այդ դիվանագիտությամբ հաղթում է, այդպես չի լինում։           


- Իսկ եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԼՂԻՄ-ը հանած։ 

- Աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, աշխարհը չի ճանաչում ԼՂՀ-ն, ճանաչում է ամբողջ Ղարաբաղը ներառյալ։

- Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշո՞ւմը։ 

- Ինքնորոշումը եղել է արցախահայերի տեսանկյունից, բայց աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Միջազգային հանրությունն այդ ինքնորոշումը չի ճանաչել։ Կա բանակցային գործընթաց։ Մինսկի բանակցային գործընթացի տրամաբանությունն այն է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի այդ բանակցային ձևաչափի շրջանակներում։     

- Հնարավո՞ր չէ այնպես անել, որ միջազգային հանրությունը ճանաչի Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ-ի տարածքով՝ ներառյալ Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը և այլն։

- Սկզբունքորեն, աշխարհում կան օրինակներ, երբ միջազգային հանրությունը ճանաչում է պետությունը, որը մինչ այդ ճանաչված չէր։ Սկզբունքորեն այդպիսի բան կարելի է պատկերացնել։ Կա Պաղեստին, որը ճանանչվում է մի քանի պետությունների կողմից որպես անկախ պետություն։ Կա Թայվան, որը մի քանի պետություններ Չինաստանից անկախ պետություն են ճանաչում։ Կա Կոսովո, որը աշխարհի երկրների մեծ մասը ճանաչում է որպես անկախ պետություն։ Բայց այսօրվա դրությամբ դա այդպես չէ։

Սկզբունքորեն կարելի է հասնել 1-2 պետությունների կողմից Արցախի ճանաչմանը, դա իրագործելի է։ Աշխարհում կան պետություններ, որոնք դրանով առևտուր են անում։ Աբխազիային և Հարավայի Օսիան մի քանի այդպիսի պետություններ ճանաչել են, և դա այդքան էլ թանկ չէ, դա կարելի է կազմակերպել՝ գործադրելով հայկական սփյուռքի կառուցվածքը որևէ երկրում, որը տարածաշրջանից շատ հեռու է գտնվում, ուղիղ շահեր չունի Թուրքիայի հետ։ Բայց ոչինչ չի փոխվի դրանից, օրինակ՝ եթե Ուրուգվայը ճանաչի Լեռնային Ղարաբաղը որևէ սահմաններով։ Իսկ գետնի վրա ինչ-որ բան փոխվելու համար, անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը չի պատրաստվում, որքանով ես գիտեմ։

Ես ընդհանրապես չեմ կարծում, որ ինչ-որ ունակ դիվանագետ կարող է փոխել քաղաքական իրավիճակը։ Միջազգային հանրության շրջանում ոչ մի պետություն չի ճանաչում։ Բայց դա չի նշանակում, որ դա չի կարող տեղի ունենալ 40 կամ 70 տարի անց, բայց այսօրվա դրությամբ այդպիսի տենդենց չեմ տեսնում։