Դռնփակ կարգով շարունակվում է Քոչարյանի գույքը կալանքից հանելու միջնորդությունը

Դռնփակ կարգով շարունակվում է Քոչարյանի գույքը կալանքից հանելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ ռեժիմով շարունակվում է քննվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքը կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը։

Մինչ դատարան մտնելը, պաշտպան Արամ Վարդեւանյանն ասաց, որ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի դռնբաց կարգով, ամենայն հավանականությամբ, այսօր կավարտվի միջնորդության քննությունը։

Նշենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդությունը դռնփակ կարգով քննարկելու համար որպես հիմնավորում էր ներկայացրել անձնական եւ բանկային գաղտնիքները։