Bloodhound ավտոմեքենան ռեկորդային արագություն է կարողացել զարգացնել․ տեսանյութ

Bloodhound ավտոմեքենան ռեկորդային արագություն է կարողացել զարգացնել․ տեսանյութ

Bloodhound բրիտանական ավտոմեքենան, որը հագեցած է ռեակտիվ շարժիչով, կարողացել է զարգացնել ռեկորդային արագություն՝ ժամում մինչեւ 1010 կմ-ի հասցնելով։ Այս մասին հայտնում է enovosty.com-ը։

Մեքենան ռեկորդային այդ արագությամբ ընթացել է Հարավային Աֆրիկայում։ Մեքենան վարել է բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի օդաչու Էնդի Գրինը։ Երթից հետո նա հայտարարել է, որ հիացած է մեքենայի կայունությամբ ու վստահությամբ։