Անընդունելի է ինձ համար, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականում․ Մովսիսյանը՝ Զախարյանի մասին

Անընդունելի է ինձ համար, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականում․ Մովսիսյանը՝ Զախարյանի մասին

Ֆեդերացիան միշտ խաղացողներ է փնտրում: Բոլոր խաղացողների հետ կապի մեջ են, թե Եվրոպայում, թե ԱՄՆ-ում։ Նրանք խաղացողներ են փնտրում ամբողջ աշխարհում, ցանկանում են օգնել յուրաքանչյուր խաղացողի: Այս մասին Metaratings-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը։

«Արսեն Զախարյա՞նը։ Գիտե՞ք, ի՞նչ կարող ենք ասել, եթե նա խաղում է Ռուսաստանի հավաքականում: Ինձ համար անընդունելի է, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականում, բայց դա իհարկե  նրա ընտրությունն է ու ես միայն  հաջողություն եմ մաղթում նրան ապագայում։ Ֆուտբոլիստն ինքը պիտի որոշումներ կայացնի։ Ամեն դեպքում մենք որևէ մեկին չենք կարող ստիպել խաղալ մեր հավաքականում»,- հավելել է Մովսիսյանը։