Ավարտվեց իմ առաքելությունը աղբահանության հիմնարկում

Ավարտվեց իմ առաքելությունը աղբահանության հիմնարկում

Աղբահանության կառավարման և համակարգման բաժնի պետ Աշոտ Ասատրյանն ազատվել է պաշտոնից։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Ահա և վերջ: Ավարտվեց իմ առաքելությունը աղբահանության հիմնարկում, քանի որ ինչը ունի սկիզբ պետք է ունենա նաև ավարտ:

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետ Hayk Marutyanին, Երևանը խոլեռայից փրկելու համար համայնքային հիմնարկը ստեղծելու և այդ դժվարին օրերին աղբահանության կառավարման և համակարգման բաժնի պետի պաշտոնը ինձ վստահելու համար:

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բոլոր բանվորներին, վարորդներին, գծային պատասխանատուներին, ադմինիստրացիայի աշխատակիցներին օր ու գիշեր խիստ ռեժիմով աշխատելու, իրար հարգելու ու իրար օգնելու համար: Իրար հետ աշխատած այս մի քանի կարճ ամիսները ոչ մեկս չենք մոռանա, քանի որ օրվա ընթացքում ավելի շատ իրար հետ ենք աշխատել, քան մեր ընտանիքի անդամներին ենք տեսել:

Հիմա քաղաքը բավականաչափ մաքուր է, հիմնարկն էլ իմ կարիքը այլևս չունի հաջողություն եմ մաղթում հիմնարկին ու ցանկանում եմ հետագայում ևս նույն եռանդով աշխատեն:

Իսկ այս պահի դրությամբ ես արդեն ազատ եմ ու պատրաստ
եմ ընդունել աշխատանքի առաջարկներ»