Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս։ Գյուղի բնակիչը մեզ պատմեց, որ համայնքապետն իրենց զգուշացրել է՝ աղմուկ չբարձրացնեք, տեսանյութեր չանեք, մամուլի բերանը չգցեք: Ասել է` ուժային կառույցներից են հրահանգել: Բայց երբ կրակոցները դարձել են ինտենսիվ, բնակիչները հասկացել են, որ չի կարելի թաքցնել, եւ սկսել են սոցցանցերում տեսանյութեր հրապարակել: Միայն դրանից հետո ՔՊ-ականները մեկնել են նշված գյուղեր՝ ցույց տալով, թե իբր գյուղացիների կողքին են: Մեր զրուցակիցն ասաց, որ իրենց գյուղ են եկել 2-3 ՔՊ-ական, զրուցել են ու հեռացել գյուղից։ Գրել էինք, որ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն էին Խոզնավար ու Խնածախ մեկնել, 1 օր անց՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Արմեն Խաչատրյանը։ Իսկ ԶՈՒ-ն Խնածախում կրակոցների մասին առաջին անգամ հայտնեց մարտի 31-ին։ Մինչ այդ էլ ասում էին, թե կրակոցները «չեն թիրախավորում ՀՀ տարածքը»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21...
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր ինքնաբացարկի դիմում է գրել։ Այս մասին հայտն...
«Բոլորդ ազատ եք, հաջողություն»․ Գևորգ Գրիգորյանը ն...
Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Թեև նախորդ տարի լ...
Որոշումը բեկանված է. Պատգամավորի թեկնածուն ազատ ար...
«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու, Գավառի գրասենյակի պատասխանատու Սասուն Բադոյանը ազատ...
×
❮
❯