Վրացական ընդդիմությունը Սահակաշվիլու կուսակցության գրասենյակի վրա հարձակման մեջ մեղադրում է իշխանություններին

Վրացական ընդդիմությունը Սահակաշվիլու կուսակցության գրասենյակի վրա հարձակման մեջ մեղադրում է իշխանություններին

Ինչպես հայտնի է, Վրաստանի Գորի քաղաքում հարձակման էր ենթարկվել  այդ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու քաղաքական հենարանն հանդիսացող «Ազգային միասնական շարժում» ընդդիմադիր կուսակցության գրասենյակը։ Այս առնչությամբ, «Ազգային միասնական շարժումը» հանդես է եկել հայտարարությամբ, որում մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցներին հարձակումն իրականացնելու մեջ։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակման, «ԱՄՇ» կուսակցության Գորիի կազմակերպության ղեկավար Բադրի Բասիշվիլին հայտարարել է, որ իր ունեցած տեղեկություններով, հարձակումը եղել է խմբակային եւ այն իրականացվել է «Վրացական երազանքի» ակտիվիստների կողմից։ Ընդ որում, 2012 թվականից սկսած, սա վեցերորդ հարձակումն է։

Ընդ որում, բոլոր միջադեպերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ, ինչպես եւ այսօր, վարչապետ է եղել Իրակլի Ղարիբաշվիլին։