Ճեղքելով Էրդողանի թիկնապահների պատնեշը՝ տվեցի Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ

Ճեղքելով Էրդողանի թիկնապահների պատնեշը՝  տվեցի Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել

«Մի քանի տարի առաջ, Ստրասբուրգում, ճեղքելով Էրդողանի թիկնապահների պատնեշը, Էրդողանին տվեցի Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ: Վերցեց և սառը հայացքով սկսեց թերթել: Ու այսօր պատմությունը կրկնվում է:
Նույն աչքերը, որոնց առանց ցավի և ցասումի նայել հնարավոր չէ:»