Վարկով գումար է վերցրել՝ նախկին կնոջ սպանությունը «պատվիրելու» համար 

Վարկով գումար է վերցրել՝ նախկին կնոջ սպանությունը «պատվիրելու» համար 

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է մի տղամարդ, ով պատվիրել է իր ծանոթ մարդասպանին նախկին կնոջ սպանությունը՝ 1,5 միլիոն ռուբլով։ Որպեսզի վճարի այդ ծառայության դիմաց, տղամարդը բանկից վարկ է վերցրել։ Ըստ իրավապահների հրապարակած տեղեկությունների, Պետերբուրգի ավտոբուսային պարկի աշխատակից մի հիսունչորսամյա տղամարդ դիմել է իր ծանոթին՝ տարօրինակ գործնական առաջարկով՝ առաջարկելով մեկ եւ կես միլիոն ռուբլի այն բանի համար, որ նա սպանի նրա քառասունյոթամյա նախկին կնոջը։ Որպես կանխավճար առաջարկել է երեք հարյուր հազար ռուբլի, եւ այն ժամկետներում, որոնց պարագայում ինքը կունենա ալիբի։ Պոտենցիալ մարդասպանը դիմել է ոստիկանություն, որից հետո արդեն ոստիկանների հետ կազմվել է սպանության բեմականացման սցենարը։ Սցենարը խաղարկվել է եւ մարդասպանը հեռախոսային հաղորդագրությամբ ուղարկել է «սպանված» կնոջ լուսանկարը եւ ստացել մեկ միլիոն ռուբլի։ Գումարի փոխանցման պահին էլ սպանության պատվիրատուին ձերբակալել են։