Ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի մասին, ըստ ռուս բժշկի ներկայացման․ մաս 3-րդ

Ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի մասին, ըստ ռուս բժշկի ներկայացման․ մաս 3-րդ

Ներկայացնում ենք այն ախտանշանները, որոնք վկայում են, անձի մոտ կորոնավիրուսային թոքաբորբի առկայության մասին

1․ Վարակի ներթափանցումից հետո հնարավոր է, որ կոկորդում չորություն նկատվի, որը հանդիպում է նաեւ անգինայի ժամանակ։ Այն կարող է տեւել 3-4 օր։

2․ Ապա վիրուսը կարող է ձուլվել քթի հեղուկի մեջ, ներթափանցել շնչափող եւ ապա հասնել թոքեր, ու առաջացնել թոքերի բորբոքում։ Այս պրոցեսը տեւում է 5-6 օր։

3․ Կորոնավիրուսային թոքաբորբի ժամանակ ի հայտ են գալիս բարձր ջերմություն եւ շնչառության հետ կապված խնդիրներ։ Քիթը փակվում է, որը սովորական շնչարգելության չի նմանվում։ Այնպիսի տպավորություն է, ասես ջրում խեղդվում եք։ Այս դեպքում պարտադիր պետք է դիմել բժշկի։

Պրոֆիլակտիկայի մասին

1․ Ամենից տարածված երեւույթը վարակման՝ մարդկանց հպումն է, ուստիեւ պետք է հաճախ լվանալ ձեռքերը։ Ձեր ձեռքերի վրա վիրուսը կարող է ապրել 5-10 րոպե, սակայն այդ ընթացքում ինչ ասես կարող է տեղի ունենալ․ դուք կարող եք հպվել աչքերին եւ քթին։

2․ Ձեռքերը հաճախ լվանալուն զուգահեռ կոկորդը ողողեք «Բետադինով», որպեսզի հեռացնեք միկրոբները կամ նվազեցնեք դրանք գործունեությունը, քանի դեռ դրանք գտնվում են ձեր կոկորդում։ Չափից դուրս ուշադիր եղել եւ զգույշ, միշտ խմեք տաք ջուր։

Նախորդ մասերը տես՝ այստեղ եւ այստեղ։