Ալիևը Շուշի է վերադարձրել իրենց «ականավորների» արձանները

Ալիևը Շուշի է վերադարձրել իրենց «ականավորների» արձանները

Շուշի կատարած այց Իլհամ Ալիևը քաղաք է վերադարձրել Լեռնային Ղարաբաղում ծնված ինչ-ինչ ադրբեջանցիների արձաններ, որոնք վերացել էին 1992թ․ մայիսի 9-ին հայկական ուժերի կողմից քաղաքն ազատագրելուց հետո։ Այս մասին հաղորդում է Minval.az-ը։

«Այսօր, գալով Շուշի, ես բերել եմ մեր հանճարների արձանները»,-ասել է Ալիևը։ Դրանք 30 տարի շարունակ պահված են եղել Բաքվի Գեղարվեստական թանգարանում։ Ալիևը ասել է նաև, որ այդ արձանները ինքը փողով գնել է։ Հիշեցնենք, որ Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը ադրբեջանցիները «գլխատել էին»: