Ռուսաստանի խանութներում հնարավոր է հայտնվեն «էկոնոմ դասի» վարունգ եւ կարտոֆիլ

Ռուսաստանի խանութներում հնարավոր է հայտնվեն «էկոնոմ դասի» վարունգ եւ կարտոֆիլ

Ռուսաստանի մթերային խանութներում հնարավոր է հայտնվի «էկոնոմ դասի» կարտոֆիլ։ Այս մասին հայտնում է «Москва 24»-ը։ Այն նկատելիորեն էժան կլինի։ Ռուսաստանի Կարտոֆիլագործների միության նախագահ Տատյանա Գուբինան հայտարարելօ է, որ ներկայումս ֆերմերները ռուսաստանյան առեւտրային ցանցերում եւ խանութներում իրենց արտադրած կարտոֆիլը կարող են վաճառել միայն տեսակավորելուց հետո, ընդ որում, տեսակավորումը կատարվելու է ըստ չափսերի։ Եթե այդ տեսակավորման նորմը հանվի, ապա կարտոֆիլը սպառողին կարող է հասնել 50 տոկոս ավելի էժան։ Կարտոֆիլագործների միությունն արդեն առաջարկ է ներկայացրել Մանրածախ առեւտրով զբաղվող ընկերությունների եւ անկախ առեւտրայինցանցերի ընկերակցությանը, այդ նորմը հանելու մասին եւ եթե այն ընդունվի, ապա խանութների դարակներին կարող է հայտնվել 3,5-4,5 մմ տրամագծով կարտոֆիլներ։ Որակական հատկանիշներով մանր կարտոֆիլը չի զիջում խոշորին, ավելին, այն սպառողների կողմից բավական մեծ պահանջարկ ունի։ Համանման առաջարկ ներկայացվել է նաեւ Ռուսաստանի Պտուղ-բանջարեղենային միության կողմից՝ վարունգի տեսակավորման նորմը հանելու համար, որով հնարավոր է դառնում ավելի էժան գնով, ավելի փոքր չափսերի վարունգի հայտնվելը խանութներում։ Այսպիսով, կարելի է սպասել, որ առաջիկայում Ռուսաստանի խանութներում կհայտնվեն «էկոնոմ դասդի» կարտոֆիլ եւ վարունգ։