Վախեցած կոբրայի բերանից ձվեր թափվեցին

Վախեցած կոբրայի բերանից ձվեր թափվեցին

Հնդկական նահանգներից մեկում օձը փորձել է թաքնվել կենսաբանից եւ չորս ձու է արտաթքել։ Ականատեսների կողմից նկարված կադրերը հայտնվել են Newsflare էջում։ Կենսաբան Ռակեշ Կումար Մոհալիկը, ով աշխատում է Օդիշա նահանգի պետական բնապահպանական կազմակերպությունում, Կապտիպադ գյուղ էր եկել հեռախոսազանգից հետո։ Տեղացիներից մեկը բողոքել էր, որ օձը մտել էր հավաբուն, սպանել հավերին եւ վտանգ էր ներկայացնում մյուս կենդանիների համար։ Մոհալիկի ժամանման պահին օձը հասցրել էր կուլ տալ չորս ձու, բայց տեսնելով կենսաբանին բաց է թողնում իր ավարը։