Էստոնիան նախազգուշացնում և սպառնում է Վրաստանին

Էստոնիան նախազգուշացնում և սպառնում է Վրաստանին

«Եթե վրացական իշխանությունները շարունակեն բռնություն կիրառել, մենք պատրաստ ենք շարունակել պատժամիջոցների խստացումը, ներառյալ առանց վիզայի ռեժիմի չեղարկումը»,- ասել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան՝ ելույթ ունենալով Էստոնիայի խորհրդարանում։

Ինչպես նշել է Ցահկնան, ճգնաժամից դուրս գալու և երկրի նկատմամբ վստահության վերականգնումը նոր ընտրությունների անցկացումն է։

Նրա խոսքով, Վրաստանը չի կարողանա անդամակցել Եվրամիությանն իր ներկայիս ընթացքով։

«Ցավոք սրտի, Եվրամիության ընդլայնումը կարող է նաև շրջվել, ինչի մասին վկայում են Վրաստանի իրադարձությունները, որտեղ իշխող կուսակցությունը երկիրը ավելի է հեռացնում ինչպես ժողովրդավարությունից, այնպես էլ արևմտյան արտաքին քաղաքականությունից»: Հասկանալի է, որ Վրաստանը չի կարողանա անդամակցել Եվրամիությանն իր ներկայիս կուրսով, իսկ այն մարդիկ, ովքեր փաստացի իշխանության մեջ են Վրաստանում, չունեն լեգիտիմություն։ Մենք ասացինք, որ նոր ընտրությունների անցկացումը այս ճգնաժամից դուրս գալու և վստահության վերականգնման ելքն է։ Եթե կառավարությունը շարունակի բռնություն կիրառել, մենք պատրաստ ենք շարունակել պատժամիջոցների խստացումը, ներառյալ առանց վիզայի ռեժիմի չեղարկումը», – ասել է Ցահկնան։