Իրազեկման երթի ժամանակ ջարդել են մեքենայի ապակին, մարդկանց բերման են ենթարկել. Պապիկյան

 Իրազեկման երթի ժամանակ ջարդել են մեքենայի ապակին, մարդկանց բերման են ենթարկել. Պապիկյան

Այսօր առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում «Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնության կազմակերպած միջոցառումների շրջանակում Ազատության հրապարակում փորձել ենք հովանոցներ տեղադրել,  սակայն իրավապահների կողմից մեր քայլը խոչընդոտվել է։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արայիկ Պապիկյանը։

«Իհարկե ժամեր անց բնականաբար այդ խնդիրը լուծվել և ինչպես տեսնում եք ես էլ այս պահին նստած եմ հենց այդ հովանոցների ներքո։ Մենք օրենքով սահմանված կարգով իրազեկել էինք քաղաքապետարանին։ Մենք շուրջ երկու շաբաթ է միջոցառումներ ենք իրականացնում ոչ միայն Երեւանում , այլեւս ՀՀ այլ մարզերում և այդ ընթացքում մենք մեր գործողությունները արել ենք միայն ու միայն օրենքի շրջանակում։ Բայց փաստորեն իրավապահները կրկին խոչընդոտում էին, սակայն , ինչպես ասացի, լավ է, որ խնդիրը լուծվել է։ Այս ընթացքում տարբեր միջոցառումներ խոչընդոտվել են, իրազեկման երթի ժամանակ վնասվել է մեքենա, ջարդվել է ապակին, նախաձեռնության տարբեր մասնակիցների բերման են ենթարկել Մատենադարանի մոտից, այսինքն ՝ խոչընդոտվել է օրինական միջոցառումների անցկացման ընթացքը։ Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված լարված վիճակը, այսքան ժամանակ զերծ ենք մնացել սրանց մասին խոսելուց, բայց հիմա ասում ենք։ Իրավապահների  այսօրվա գործողություններն էլ այս շղթայի տրամաբանական ընթացքն է»,- ասաց նա։