Խորհրդարանի այս տարվա նստաշրջանին ընդառաջ

Խորհրդարանի այս տարվա նստաշրջանին ընդառաջ

Հունվարի 18-ին մեկնարկում է Ազգային ժողովի 2021 թվականի առաջին նստաշրջանը: Ըստ այդմ ԱԺ մշտական հանձնաժողովներում եկող շաբաթվանից նիստեր կգումարվեն:

ԱԺ կայքում տեղադրվել է մշտական հանձնաժողովների նիստերի գրաֆիկը, որը ներկայացնում ենք ստորեւ.

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝

11.01.2021

Ժամը 11:00

314 սենյակ,

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝

12.01.2021

Ժամը 10:00

214 սենյակ,

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝

14.01.2021

Ժամը 14:00

114 սենյակ,

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝

13.01.2021

ժամը 11:00

214 դահլիճ,

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝

12.01.2021

Ժամը 10:00

114/2-րդ մասնաշենք/ սենյակ,

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝

13.01.2021

Ժամը 12:30

114 սենյակ: