Անվճար սնունդի համար սկսվել է հրմշտոց, զոհվել է 22 մարդ

Անվճար սնունդի համար սկսվել է հրմշտոց, զոհվել է 22 մարդ

Նիգերի հարավ-աերեւլքում առնվազն քսաներկու մարդ է մահացել Դիֆֆա շրջանում՝ անվճար սննդի բաժանման ժամանակ սկսված հրմշտոցի հետեւանքով։ Այս մասին հայտնում է Saraounia-ն։ Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, տեղի Երիտասարդների եւ մշակույթի տանը, Բորնո նահանգի նահանգապետի կողմից անվճար սննդի բաժանման ակցիայի ժամանակ։ Մահացածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են եղել։