«Ուրալի» հարձակվող Պոգրեբնյակը առողջացել է եւ դուրս գրվել հիվանդանոցից

«Ուրալի» հարձակվող Պոգրեբնյակը առողջացել է եւ դուրս գրվել հիվանդանոցից

Ռուսական «Ուրալ» ֆուտբոլային թիմի հարձակվող Պավել Պոգրեբնյակը, ով տեղափոխվել էր հիվանդանոց կորոնավիրուսային ինֆեկցիա ախտորոշմամբ, առողջացել է, եւ դուրս գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է եկատերինբուրգյան ակումբի նախագահ Գրիգորի Իվանովը, ըստ «Чемпионат»-ի փոխանցման։

Ըստ Իվանովի, ներկայումս մարզիկը վերականգնում է ուժերը, անցնելով անհատական մարզումների։ Պոգրեբնյակը ստուգիչ թեստ է հանձնել կորոնավիրուսի առկայության, որի պատասխանը եղել է բացասական եւ չկա արգելք, որպեսզի նա գտնվի թիմի կազմում։

Նշենք, որ մարզիկի մոտ կորոնավիրուս հայտնաբերվել էր մայիսի 22-ին։