Նկարահանող խմբերին չեն թողնում մոտենալ

Նկարահանող խմբերին չեն թողնում մոտենալ

Այսօր կեսօրին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ: Վեր խոյացած ծխի ամպից շրջակայքի բնակչությունը խուճապի էր մատնվել։ Մինչեւ որ ԱԻՆ-ը հաղորդագրություն տարածեց եւ հայտնեց, որ հրշեջ տասնյակի չափ հաշվարկներ մեկնել են դեպքի վայր՝ հրդեհը մարելու։ Այլ աղբյուրներից հայտնի դարձավ, որ պայթել է հրավառությունների խանութը եւ կան զոհեր։ ԱԻՆ-ը հաղորդեց 1 զոհի մասին, սակայն ականատեսները պնդում են, որ զոհերը շատ են, որովհետեւ պայթունի հետեւանքով փլուզում է առաջացել եւ պատահարի իրական չափերը դեռ հայտնի չեն։

Ամենայն հավանականությամբ պայթյունի կենտրոնւմ մարդիկ են մնացել  ու նրանց քանակի, վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան։ Լրագրողական նկարահանող խմբերին մոտ չեն թողնում, անհատ քաղաքացիներ են փորձում հեռարձակել, թե ինչ է կատարվում Սուրմալուում։

Եւս 14 տուժած տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։