Ալիեւը հերթական զորակոչն է հայտարարել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել քաղաքացիներին 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 30-ը զինվորական պարտադիր ծառայության զորակոչելու և զինծառայողներին զինվորական ծառայությունից պահեստազոր ուղարկելու մասին:
Այս մասին գրում են ադրբեջանաան ԶԼՄ-ները:
Ալիևի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 30-ը զինվորական ծառայության կզորակոչվեն 2007 թվականին ծնված և զորակոչի օրը (ներառյալ) 18 տարեկան լրացած Ադրբեջանի քաղաքացիները, ինչպես նաև 1995-2006 թվականներին ծնված, 30 տարեկանից փոքր անձինք, որոնք չեն անցել զինվորական ծառայություն Ադրբեջանի զինված ուժերում, չունեն զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք կամ չեն ազատվում զինվորական ծառայությունից։
Կարծիքներ