Լուկաշենկոն կիսվել է կորոնավիրուսի դեմ իր դեղատոմսով

Լուկաշենկոն կիսվել է կորոնավիրուսի դեմ իր դեղատոմսով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հիվանդացել է կորոնավիրուսով եւ առողջացել, ու նաեւ ունի իր սեփական դեղատոմսը ընդդեմ COVID-19-ի։ «Ինչպես ցույց է տալիս համավարակը, ռիսկային գոտում այն մարդիկ են, ովքեր ունեն թույլ իմունիտետ, ուստիեւ ամեն մեկը պետք է սկսի ապրել առողջ ապրելակերպով ու պետք է սնվի առողջ սնունդով։ Բացի այդ, պետք է դուրս գա մաքուր օդի եւ զբաղվի սպորտով։ Դա ասում է մի մարդ, ով արդեն հաղթահարել է կորոնավիրուսը։ Եթե նստեք տանը, մշտապես կհիվանդանաք»,- ասել է Լուկաշենկոն։