Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով

Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով

Ֆեյսբուքում «Մ ի արեք այսպես» խմբի ադմինիստրատոր Մանյա Սարգսյանը, ով շատ ուշադիր է ոստիկանական գործողությունների նկատմամբ ու պարբերաբար արբարձաձյնում է տարատեսակ խախտումներ ինչպես քաղաքացիների, այնպես էլ ոստիկանների կողմից թույլ տրվող, իր էջում մի լուսանկար է հրապարակել, որտեղ երկու ոստիկան առանց դիմակի, առանց սոցիալական հեռավորություն պահպանելու՝ իրար մոտ կանգնած զրուցում են։ Մինչդեռ այդ նույն ոստիկանները կարող են քաղաքացուն տուգանել միայնակ սեփական մեքենայում առանց դիմակի գտնվելու համար։

«Հարգելի՜ պարետ, այլևս ծիծաղելի չէ, դեմն առեք էս կեղեքման անիմաստ դիմակահանդեսի ու մարդկանց ու ոստիկաններին իրար դեմ հանելուն...
Ասեմ շարունակելու ենք, հաջորդ արդեն բողոքի ակցիան ա, մի քանիսին հազիվ եմ զսպում, որ մենք եկել ենք նրան, որ հեղափոխությունից հետո էս իշխանությունների հետ երկխոսություն ստացվում է...
Որոշումն էնպես փոխեք, որ ծառայի իրական նպատակին` վարակի կանխարգելմանը, բայց թույլ չտա ոստիկաններին քերել դրան ոչ մի կերպ չնպաստող

Մի արժեզրկեք ոչ դիմակի կարևորությունը, որ կորոնան, ոչ ոստիկանության իրական ծառայողներին, վերջ դրեք էս կրկեսին, ամոթ ա...

Հ.Գ. վերջին ակտը, գրել են երեխու հետ մոր վրա, ով դիմակով ա, էս մարդը որպես ապացույց հեռախոսում արած սելֆի ունի` դիմակով, որտեղ ժամն երևում ա, ու նաև արձանագրություն, որտեղ էլի ժամը երևում ա, ինչ եք ուզում, մարդիկ օդ շնչելու էլ վախվորած դուրս գան, ապացույցներով ու կանխարգելիք միջոցառումներ ձեռնարկեն»