Ավստրիան արտաքսում է ռուս դիվանագետներին

Ավստրիան արտաքսում է ռուս դիվանագետներին

Ավստրիան «persona non grata» (ոչ ցանկալի անձ) է հայտարարել հանրապետությունում հավատարմագրված չորս ռուս դիվանագետների։

Այս մասին ասվում է Ավստրիայի ԱԳՆ-ի Twitter-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
«ՌԴ դեսպանատան երկու դիվանագետներ իրենց դիվանագիտական ​​կարգավիճակին անհամատեղելի գործողություններ են կատարել։ Ուստի նրանք հայտարարվել են անցանկալի անձինք՝ համաձայն դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 9-րդ հոդվածի։ 

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչության երկու դիվանագետներ գործողություններ են կատարել, որոնք չեն համապատասխանում Գլխավոր գրասենյակի համաձայնագրին։ Այդ կապակցությամբ նրանց նաև խնդրել են լքել Ավստրիայի Հանրապետության տարածքը»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

2022 թվականի ապրիլի 7-ին Ավստրիայի իշխանությունները հայտարարեցին Վիեննայում Ռուսաստանի դեսպանատան երեք աշխատակցի և Զալցբուրգում ՌԴ գլխավոր հյուպատոսության մեկ աշխատակցի արտաքսման մասին։ Այնուհետև Վիեննայում Ռուսաստանի ներկայացուցիչներին մեղադրեցին նաև երկրում դիվանագիտական ​​կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեություն ծավալելու մեջ։

Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է նաև, որ վտարված դիվանագետները պետք է լքեն երկիրը մինչև փետրվարի 8-ը։