Ոսկին համաշխարհային շուկայում հնարավոր է կտրուկ էժանանա

Ոսկին համաշխարհային շուկայում հնարավոր է կտրուկ էժանանա

Ոսկին համաշխարհային շուկայում հնարավոր է կտրուկ էժանանա։ Այս մասին հայտնում է «Պրայմը», վկայակոչելով Polymetal-ի գլխավոր գործադիր տնօրեն Վիտալիյ Նեսիսին։ «Բոլորը հիմա ոգեւորված են ոսկու գնաճով, սակայն ես ավելի հոռետեսաբար եմ տրամադրված»։ Նա մանրամասնել է, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Չինաստանը կնքեն առեւտրային համաձայնագիր, ապա թանկարժեք այդ մետաղի գները ամենայն հավանականությամբ կսկսեն նվազել, ընդ որում՝ բավական շեշտակի կերպով։ Հնարավոր է, որ գնանկումը կազմի 10 տոկոս եւ տեղի ունենա չին-ամերիկյան նոր առեւտրային գործարքի կնքումից մեկ շաբաթվա ընթացքում։ Նշենք որ ներկայումս մեկ ունցիա ոսկին արժի մոտ 1500 դոլար եւ գնաճը 15 տոկոս է։