Բագրատ Սրբազանի հետ՝ մինչեւ վերջ, հաղթելու ենք, նեռը պիտի հեռանա․ զոհվածի մայր

Բագրատ Սրբազանի հետ՝ մինչեւ վերջ, հաղթելու ենք, նեռը պիտի հեռանա․ զոհվածի մայր

«Ես կանգնած եմ լինելու առաջնագծում»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Կարապետ Բուռնազյանի մայրը՝ տիկին Անահիտը՝ խոսելով Սրբազանի գլխավորած պայքարի, սեպտեմբերին սպասվող ակտիվ գործողությունների մասին։

«Բագրատ Սրբազանի հետ՝ մինչեւ վերջ, հաղթական ավարտ պիտի լինի, նեռը պիտի գնա»,-ասաց նա։ 

Արցախյան ռազմաճակատում որդուն կորցրած մայրը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանը թշնամու պատվերն է կատարում, երբ ասում է, թե Արցախը ադրբեջանական է։ 

«Արցախը Հայաստան է, նրա թյուր զարգացած ուղեղը չի հասկանում դա։ Մեր երեխաները նահատակվել են հանուն հայրենիքի, որպեսզի հայրենիք ունենանք։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է 2026թ ընտրություններին, կրկնում է Բագրատ Սրբազանի բոլոր քայլերը, դուրս է գալիս ժողովրդի մեջ։ Ես չեմ կարծում, որ ժողովուրդը իրեն ընդունում է այնպես, ինչպես 2018թ, առավել եւս Կիրանցում տեղի ունեցածից հետո։ Այն գյուղացիները, որ հանդիպում են Փաշինյանի հետ, ընտրված մարդիկ են։ Իրականությունը այլ է, ժողովուրդը չի ընտրելու Նիկոլին»,-ասաց զոհվածի մայրը։

Մանրամասն՝ տեսանյութում