Առաջարկել է վերականգնել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ

Առաջարկել է վերականգնել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ

Թուրքիան առաջարկել է վերականգնել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ, հավաստիացնելով, որ համաճարակային առումով հունիսի մեկին պատրաստ կլինի դրան:Այս մասին հայտարարել է Ռուսաստանում թուրքական դեսպան Մեհմեդ Սամսարը: Ըստ դեսպանի, Անկարան հիմա իր առաջ դրել է խնդիր նորմալացնել կորոնահամաճարակային իրավիճակը մինչեւ ամառային սեզոն: Դեսպան Սամսարը նկատել է, որ արդեն իսկ ձեռնարկված քայլերը որոշակի դրական արդյունքներ ապահովում են եւ հույս կա, որ դրական դինամիկան կպահպանվի: Հիշեցնենք, որ մինչեւ հունիսի 1-ը կասեցված է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ավիահաղորդակցությունը` Թուրքիայում կորոնահամաճարակային իրավիճակի վատթարացման հետ կապված: