Ես իմ հրաժարականի հարցով չեմ խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ․ Վանեցյանը՝ քաղաքականություն մտնելու մասին (տեսանյութ)

Ես իմ հրաժարականի հարցով չեմ խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ․ Վանեցյանը՝ քաղաքականություն մտնելու մասին (տեսանյութ)

Երեկ հրաժարական տված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր երեք լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե հրաժարականից հետո արդյոք զբաղվելո՞ւ է քաղաքականությամբ, քանզի նման կարծիքներ են հնչում։

-«Ես երբ որ ընդունել եմ հրաժարական տալու որոշումը, ես չեմ խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ։ Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն իմ ընտանիքի, կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ։ Տեղեկացրել եմ իմ հրաժարականի մասին և կայացրել եմ իմ որոշումը։ Այդ որոշումը շատ մտածված էր, շատ հստակ էր, և ես քաղաքականություն մտնելու կամ քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված՝ այս պահին ես որևէ մեկնաբանություն չեմ անի, ես այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զրագացման ուղղությամբ։ Մենք ունենք առաջիկայում՝ հոկտեմբեր ամսին, երկու շատ վճռորոշ խաղեր, որոնց հաջողության դեպքում Հայաստանի ֆուտբոլային թիմը՝ ազգային հավաքականը, պատմության մեջ առաջին անգամ կարող է հայտնվել Եվրոպայի եզրափակիչ փուլում»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ ինքն այս պահին կենտրոնանալու է ֆուտբոլի զարգացմամբ, և իր համար ամենակարևոր հարցը դա է։

«Այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին ես զբաղվելու եմ միայն ֆուտբոլով»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։